×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մարտին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, որոնք ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարտ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 56 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 51 հիշատակում,

• Ավետ Բարսեղյան ՝ 29 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մարտին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Նա Փարիզում ներկայացրել է «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի հավաքածուն, իսկ վերադառնալիս իր հույզերն արտահայտել է այս խոսքերով. «Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում ու ոչ մարտի 8-դ է գալիս, ոչ նորաձեւության շաբաթը: Սա է դարձել մեր իրականությունը, որի մեջ սովորում ենք ապրել»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)




Մարտի վերջին երգչուհին որդու հետ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել հայրիկի՝ Հրաչյա Հարությունյանի բեմադրած «Չաո» ներկայացման առաջնախաղին:

Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Նախորդ ամիս նա ներկայացրեց նոր «Կամուրջները»՝ Ավետ Բարսեղյանի հետ: Հաղորդման ընթացքում Ավետն ու Նազենին այցելել էին Ռիտա Սարգսյանի շիրիմին, որն էլ քննարկումների առիթ էր դարձել:

Դերասանուհին կիսվել է նաեւ գեղեցիկ լուսանկարներով ու մտորումներով. «Լավագույն «ֆիլտրը» սիրված եւ ինքնաբավ լինելն է», «Եթե ներսումդ բան չես փոխել, ուրեմն մնացածը միայն ձեւ է», «Խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության»:

Այս անգամ երրորդ հորիզոնականում է Ավետ Բարսեղյանը: Մարտի 6-ին՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրը, նա հոլովակ էր հրապարակել եւ գրել էր՝ «Ինչքան օրհնված եմ, որ ճանաչել եմ քեզ, Լուսավոր Տիկին…»:

Մարտին երաժշտասերների դատին հանձնվեց Սոնա Ռուբենյանի «4 երազանք» երգը, որը համանուն բազմասերիանոց ֆիլմի սաունդթրեքն է: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:

Հաշված օրեր անց եւս մեկ պրեմիերա տեղի ունեցավ՝ այս անգամ արդեն Էրիկ Կարապետյանի կատարմամբ: Երգիչը ներկայացրեց «Հանուն քեզ» վիզուալ ալբոմը, որում ներառված է նաեւ Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին