×


Արամ Նիկոլյան. «Իմ ցանկությունն է, որ չմտածեն՝ հայերը հարմարվում են ինչ-որ իրավիճակների»

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման գլխավոր դեմքը դարձավ դիզայներ Արամ Նիկոլյանը:

Նա արարողության կազմակերպչական աշխատանքներում է ներգրավված եղել ու երկրների դրոշները ներկայացնելու ժամանակ այրել, ապա բեմից հեռացրել Ադրբեջանի դրոշը: Անվտանգության աշխատակիցները դահլիճից հեռացրել են Նիկոլյանին, իսկ դրոշը րոպեներ անց վերադարձրել իր տեղը: Դիզայներին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղից դուրս գալուց հետո նա տեսաուղերձով է հանդես եկել եւ նշել իր արարքի դրդապատճառը:



«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի սեփական կարծիքն ու տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ:

Իմ ցանկությունն է եղել անել այնպես, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն՝ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների:

Ցավում եմ այն կարծիքների համար, թե իմ արարքը վատ կերպով կանդրադառնա սահմանին կանգնած մեր տղաների վրա: Աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են իմ երկրի սահմանները: Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք կարծում են՝ չպետք է նման բան անեի, թող այդ դրոշն իրենց տանն ամրացնեն ու դրանով փարատվեն:


Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց ու հայերին, որոնք կանգնած էին իմ թիկունքին ու մինչեւ ուշ ժամ մնացել են ոստիկանության դիմաց եւ սատարել ինձ»:

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հավաքականը որոշել է չմասնակցել Եվրոպայի առաջնությանն ու հեռանալ Երեւանից:
 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW