Դերասան, պրոդյուսեր Գոշ Հակոբյանն իր ծննդյան օրը որոշել է անակնկալ մատուցել հետեւորդներին. նա Ինստագրամում դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ այդ կերպ հաստատելով, որ միասին են:
«Գաղտնիությունը կարեւոր է, բայց... Ծնունդդ շնորհավոր, Գոշ»,- համբույրի լուսանկարին կից գրել է Գոշը:
Զույգը միասին նկարահանվել է սերիալում, վերջին շրջանում նրանք անբաժան էին ճամփորդելիս եւ հանրային միջոցառումների մասնակցելիս, հիմա էլ համատեղ նախագիծ են իրականացնում՝ «Հոթել գրանդը»:


×
27,578





