×


«Փորձում էի միջամտել, չստացվեց». Սիլվա Հակոբյանի դստեր ատամհատիկի լուսանկարները

Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի կրտսեր դուստրը՝ Սառան, այսօր դառնում է 7 ամսական։ Ծնողները երեկ կազմակերպել էին փոքրիկի ատամհատիկի արարողությունը՝ լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին։

«6 ամսականից մեր աղջիկն ատամիկներ ունի։ Մի քանի օր շատ անհանգիստ էր, ջերմում էր, շարունակ լնդերը քորում, հասկացա՝ մի բան այն չէ, ստուգեցի ու ատամիկները տեսա։ Ժամանակի սղության պատճառով մեկ ամիս հետաձգեցինք արարողությունը»,- պատմել է երգչուհին։

Ընտանեկան միջավայրում են տոնել. «Տանն ենք հավաքվել հարազատ մարդկանցով: Թխվածքաբլիթներ էի պատվիրել՝ մասնագիտությունները հուշող պատկերներով։ Շատ դժվար կողմնորոշվեց աղջիկս՝ կոշիկների հետ էր խաղում, հետո ուտելիքներին ձգտում, ի վերջո ընտրեց իրավաբանի մասնագիտությունը։ Այնպես որ, այսուհետ իմ իրավունքները պաշտպանող ունեմ (ծիծաղում է,-հեղ.)»։


Դեմ չի լինի, որ աղջիկները երգչուհու մասնագիտությունն ընտրեն. «Ատամհատիկի օրն ամեն կերպ միջամտում էի, որ բարձրախոս վերցնի, բայց չստացվեց։ Որ ոլորտում էլ լինեն, կուզեմ՝ լավագույնը լինեն։ Եթե պետք է միջակ երգչուհի դառնան, կամ էլ իմ անունն օգտագործեն ճանապարհ հարթելու համար, լավ է այլ գործով զբաղվեն։ Միլան ամբողջ օրը երգում է, նույնիսկ ասելիքը երգելով է փոխանցում։ Ինձ հետ շրջագայում է, ելույթ ունենալու առիթներ էլ է ունեցել։ Սիրում է ուշադրության կենտրոնում լինել, լուսանկարվել, չի բարդույթավորվում, հակառակը՝ երբ ինձ հետ են ուզում նկարվել, խանդում է»։


Միլան գերհոգատար է քույրիկի նկատմամբ. «Սկզբում շատ էի վախենում, որ չի ընդունի քրոջը, կխանդի, բայց լրիվ հակառակը եղավ։ Շատ է սիրում։ Հուսով եմ՝ սերն ու ջերմությունը ողջ կյանքի ընթացքում նրանց ուղեկից կլինեն»։


Խոսել ենք նաեւ աշխատանքային նորություններից. «Շուտով համերգային շրջագայություն եմ ունենալու Հայաստանի շուրջ 11 քաղաքում։ Նոյեմբերի 25-ին մեծ մենահամերգ է սպասվում Սոչիում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Նոր երգեր միշտ կան, կարծում եմ՝ տեսահոլովակ էլ կլինի»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվա Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին