×


Նեյմարը նորից հայր կդառնա. նրա ավագ որդին 12 տարեկան է

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երկրորդ անգամ հայր կդառնա: Նա եւ սիրելին՝ Բրունա Բյանկարդին, Ինստագրամում են հայտնել ուրախալի լուրը՝ մի քանի լուսանկար են հրապարակել, որոնցում ֆուտբոլիստը համբուրում է Բրունայի արդեն երեւացող փորիկը:

«Արդեն երազում ենք քո մասին ու պլանավորում մեզ միանալդ: Այն միտքը, որ քո գալուստը ամբողջացնելու է մեր սերը, ավելի երջանիկ է դարձնում: Եղբայրը, տատիկն ու պապիկը, մորաքույրներն ու հորեղբայրները քեզ արդեն շատ են սիրում: Շուտ արի, փոքրիկ, սպասում ենք»,- գրել են երջանիկ ծնողները:


Նեյմարի ավագ որդի Դավի Լուկան ծնվել է 2011 թվականին, մայրը ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Կարոլինա Դանտանսն է: Նեյմարը բավական վաղ տարիքում է հայր դարձել:


Այն մասին, որ հանդիպում է Բյանկարդիի հետ, 31-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է 2022 թվականին. մի քանի ամիս անց նրանք բաժանվել են, ապա նորից միացել:

28-ամյա Բրունան մարքեթինգի մասնագետ է ու ինֆլուենսեր, Ինստագրամում 3,9 մլն հետեւորդ ունի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW