×


Էլեկտրո տանգոյի երեկոներ. հանրահայտ Otros Aires-ը Հայաստան է գալիս

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքիր համադրումներ՝ մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը:

20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ձայնասկավառակ,  համերգային շրջագայությունների թիվը 45-ն է:

Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով եւ այլ դիտարժան անակնկալներով:



Խումբը մայիսի 9-ին հանդես կգա Foodpark by Downtown-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում, իսկ մայիսի 11-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW