×


Անդրեն եւ Անի Օհանյանն ամուսնացել են. հարսանիքի տեսանյութը

Երգիչներ Անդրեն ու Անի Օհանյանը գեղեցիկ տեսանյութով հայտնել են իրենց ամուսնության մասին: Միացյալ Նահանգներում բնակվող զույգը պսակադրվել է տեղի հայկական եկեղեցիում:



Անդրեն «Ազգային երգիչ» նախագծից հայտնի Անի Օհանյանին ամուսնության առաջարկություն է արել նախորդ տարի՝ Տաթեւի վանքում: 

«Ես միանգամից եմ սիրահարվել։ Հենց մտավ, տեսա, ժպտաց, սիրահարվեցի։ Տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են, ու 3 օր այն զգացողությունն էր, որ փորիդ մեջ թիթեռնիկներ են լինում»,- անկեղծացել էր երգիչը։


Զույգը նախատեսել էր պսակադրվել Հովհաննավանքում՝ 2022-ի սեպտեմբերի 26-ին, սակայն սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին խախտեց հարաբերական անդորրն ու հարձակվեց Հայաստանի վրա, ինչի պատճառով հետաձգեցին հարսանիքը։

BRAVO.am


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW