×


Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է

Քիչ առաջ Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ 2023» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որում մեր երկրի պատվիրակը՝ Բրյունետը, հաղթահարեց մրցակցությունը՝ ներկայանալով իր հեղինակած «Future Lover» երգով։

Հաջորդ փուլ անցած մյուս երկրներն են Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան եւ Սլովենիան: 



Բրյունետի երգի տեսահոլովակը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենաշատ դիտվածն է։ Ավելի վաղ BRAVO.am-ը պատմել էր, թե ինչպես է նկարահանվել այդ հոլովակը․ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում բացահայտել էր ամենահետաքրքիր մանրամասները։ Նյութը կարող եք կարդալ այստեղ:


«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով պայքարը եզրափակչում շարունակելու են նաեւ Նորվեգիան, Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 13-ին։

Բրյունետը (Էլեն Երեմյան) երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Նրա «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել ու միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում:

Պատրաստեց՝ Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW