×


«7 ամիս է՝ միասին ենք». Գոհար Ավետիսյանը նոր սիրեցյալ ունի

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն անձնական կյանքի մասին վերջին շրջանում հաճախ չի խոսում: Նա նախորդ տարի է բաժանվել ամուսնուց, որից որդի ունի՝ 3 տարեկան Գասպարը:

Փոխարենը հետեւորդներին պատմում է երազանքի մարմինն ունենալու համար իր վիրահատությունների մասին, կիսվում ճանապարհորդությունների լուսանկարներով: Պարզվում է, որ այդ ընթացքում նա հանդիպել է նաեւ նոր սիրելիին:


Ավետիսյանը խոստովանել է, որ կես տարուց ավելի երջանիկ է. «Արդեն 7 ամիս է՝ միասին ենք»,- գրել է նա ու լուսանկար հրապարակել, որում, սակայն, նոր ընկերոջ դեմքը փակ է:

Գոհարն առաջարկել է հետեւորդներին մի քիչ շփվել ու նրանց համար, ովքեր նոր են միացել իր էջին, հետեւյալն է պատմել. «Ես 29 տարեկան, Գասպարիկի մայրիկն եմ, դուստր եմ, քույր ու մի քիչ էլ հիստերիկ: Ամուսնացած չեմ, բայց իմ սրտում տղամարդ կա: 11 տարի է՝ տարված եմ դիմահարդարմամբ եւ 15 տարեկանից աշխատում եմ: Անկեղծ կլինեմ՝ ծննդյանս պահից մինչեւ 16 տարեկանը կարծել եմ, որ երգչուհի կդառնամ կամ էլ թամադա»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW