×


Իննա Խոջամիրյանի եւ Նազենի Հովհաննիսյանի պատահական հանդիպումը Եգիպտոսում

Ամառային արձակուրդի ու հանգստի շրջանն ակտիվորեն մեկնարկել է: Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը, որոնք էլ չեն թաքցնում իրենց ռոմանտիկ հարաբերությունները, նոր են վերադարձել ծովափնյա հանգստից:

Եգիպտոսում զույգը պատահական հանդիպել է Նազենի Հովհաննիսյանին եւ Սոֆի Մխեյանին. ընկերուհիները նույնպես այս օրերին վայելում են Կարմիր ծովը:

Խոջամիրյանը համատեղ լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Հավաքում ենք գեղեցիկ հիշողություններ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Khojamiryan (@inna_khojamiryan)

«Շատ համով ու քաղցր մարդիկ: Միշտ համարձակ գաղափարներով ու նպատակային Իննան: Ինչ լավ է, որ երբեմն լինում են պատահական հանդիպումներ»,- մեկնաբանել է Նազենին:

Ավելի վաղ սթորի բաժնում Իննան կիսվել էր իր հանգստի կադրերով ու գրել. «Ջրի հետ արդեն ընկերացել ենք. ինձ ձուկ եմ զգում»:


Հովհաննիսյանն էլ կիսվել է հանգստի կադրով՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն՝ ապրելու հնարավորության համար. «Փառք եմ տալիս շնչելու, ապրելու, սիրելու եւ նույնիսկ տխրելու համար: Աշխարհում այսօր մարդիկ ամենից շատ կարիք ունեն զգալու, զարմանալու, սիրվելու... Լավը տալիս եմ որքան կարող եմ, վատն ու ցավն ինձ եմ պահում: Մարդկանց բեռն առանց այն էլ շատ է: Ոչինչ էլ հեշտ չի, բայց հաստատ հնարավոր է: Երբ ծովը վերջապես մաքրում է իր աղերով ցավերս, ամենից շատ Հայաստանն եմ կարոտում»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին