×


«Պետք է զբաղվել նրանով, ինչ քեզ հաճույք կպարգեւի». վիդեոբլոգերը՝ սիրելի աշխատանքի եւ անփոխարինելի գաջեթների մասին

Աշխատանք, սիրելի հոբբի, ստեղծագործ կյանք եւ ոչ միայն, իսկ հնարավո՞ր է համատեղել այս ամենը եւ ամենուր առաջինը լինել: Իսկ գուցե պետք է գտնես մի զբաղմունք, որն իսկապես հաճույք է պարգեւում, եւ ողջ ժամանակդ նվիրես այդ գործին: Զրուցել ենք հայաստանցի հայտնի քոնթենթ-մեյքերներից մեկի հետ, որպեսզի իմանանք, թե օրական որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ կոնտենտ ստեղծելու համար, կարելի՞ է արդյոք համատեղել բլոգինգն այլ հոբբիի հետ, ինչպես նաեւ բացահայտել ենք հաջողության բանաձեւը մասնագիտական կյանքում:

Մայիս Վարդանյան. lifestyle բլոգեր՝ ամենաբարի կոնտենտով եւ 29 հազար բաժանորդով

- Բլոգերությունը նպատա՞կ է, վաղեմի երազա՞նք, թե՞ պարզապես հանգամանքների զուգադիպություն: Ինչպե՞ս հայտնվեցիք այս ոլորտում:

- Մոսկվայից Երեւան տեղափոխվելը մեկնարկային կետ էր նոր ու սիրելի գործ փնտրելու հարցում: Մոսկվայում ունեի հարմարավետ, անհոգ կյանք, աշխատանք, ընկերներ: Իսկ այստեղ՝ բոլորովին նոր քաղաք, միաժամանակ հնարավորություններ եւ դժվարություններ:

Տարվա ընթացքում փնտրում էի ինձ, փորձում տարբեր ոլորտներ եւ նույնիսկ փորձեցի բացել հաստատություն, բայց զգում էի, որ ամեն ինչ այնպես չէ:

Պարզվեց, որ պատասխանը շատ պարզ է. պետք է զբաղվել նրանով, ինչ քեզ հաճույք է պարգեւում: Պարզ ճշմարտություն է, բայց միանգամից չես հասկանում: Եվ ահա երբ դա գիտակցեցի սեփական փորձով, որոշեցի թողնել ամեն ինչ եւ զբաղվել նրանով, ինչ ինձ իսկապես դուր է գալիս: Ահա այսպես էլ ընկղմվեցի ստեղծագործ կյանքի մեջ:

Ի դեպ, բլոգեր դառնալու մտքեր ունեի դեռ այն ժամանակ, երբ Մոսկվայում էի, բայց դրանց լուրջ չէի վերաբերվում, ինչպես, թերեւս, շատերն են վերաբերվում (ժպտում է):


- Բլոգերի առօրյան ենթադրո՞ւմ է 24/7 ռեժիմով աշխատանք կոնտենտի հետ:

- Ինչ-որ բանում հաջողության հասնելու համար պետք է 100%-ով կենտրոնանալ դրա վրա: Վստահ եմ, որ համառությունն ու աշխատասիրությունը հաջողության հասնելու ճանապարհն են, այդ պատճառով որոշեցի բլոգերությունը չհամատեղել որեւէ այլ գործի հետ:

Ամեն օրս սկսվում է նկարահանումներով, հետո մոնտաժ, գաղափարների գեներացում կոնտենտի նոր չափաբաժնի համար եւ ոգեշնչման որոնում: Չնայած այս ամենին, կյանքս չի սահմանափակվում միայն կոնտենտով: Ազատ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ երաժշտությանը՝ վոկալին եւ դաշնամուրին: Մոտ ապագայում նախատեսում եմ թողարկել իմ առաջին թրեքը, այդ պատճառով շատ էներգիա է ծախսվում նաեւ ստեղծագործական մասի վրա:

Քիչ էր մնում մոռանայի, նաեւ շատ եմ սիրում խաղալ CS (Counter-Strike): Իհարկե, հիմա ավելի քիչ ժամանակ է մնում այս հոբբիի համար, բայց սա լավ տարբերակ է, երբ անհրաժեշտ է լիցքաթափվել ու մի լավ հանգստանալ (ժպտում է):

- Առանց ո՞ր երեք բանի չեք կարող պատկերացնել Ձեր կյանքը:

- Երաժշտություն, ընտանիք, նկարահանումներ՝ ներդաշնակության երեք բաղադրիչ արտաքին աշխարհի եւ ինքդ քեզ հետ: Շրջապատը եւ աջակցությունը, ինչպես նաեւ սիրելի զբաղմունքդ ոգեշնչում են դեպի նորը, օգնում աճել եւ առաջ շարժվել:

- Իսկ եթե խոսենք նյութական արժեքների մասին, որքանո՞վ են գաջեթները մուտք գործել Ձեր կյանք ու առօրյա:

- Ժամանակակից աշխարհում դժվար է կյանքը պատկերացնել առանց գաջեթների: Կյանքը նրանց հետ շատ ավելի հեշտ է, դա փաստ է: Իմ աշխատանքն անհնար է առանց լավ գաջեթի: Ընդհանրապես հիմա այնպիսի ժամանակներ են, որ առանց հեռախոսի ոչ ռեստորան կգտնես, ոչ տաքսի կկանչես (ծիծաղում է):

Օրս սկսվում է հեռախոսով նկարահանումներով եւ ավարտվում մոնտաժով, որը եւս արվում է սմարթֆոնով: Այդ պատճառով, այո, ես շատ եմ կախված իմ iPhone-ից, ինչպես սիրում են ասել շատերը:


- Ինչո՞ւ հենց iPhone: Ո՞ր գործիքների շնորհիվ է այս սարքը դարձել անփոխարինելի աշխատանքում եւ բլոգերության մեջ:

- Սկսեցի օգտագործել Apple-ի դիվայսներն այն ժամանակվանից, երբ դրանք հասանելի դարձան մեզ մոտ: Այդ պատճառով նույնիսկ դժվար է պատկերացնել, որ կարելի է օգտագործել որեւէ այլ բան: Սկսած օպերացիոն համակարգից մինչեւ նկարահանումների ռեժիմներ` գաջեթում ամեն ինչ կատարյալ է ինձ համար՝ որպես բլոգերի եւ հասարակ մարդու:

Իմ iPhone 14 Plus-ի արագությունը պարզապես ցնցող է: Շատ է ուրախացնում այն, թե ինչպես է հեռախոսն արագ բեռնվում, անցնում մի հավելվածից մյուսը, կատարում տարբեր հրահանգներ: Դրա համար, ենթադրում եմ, պետք է շնորհակալություն հայտնել պրոցեսորին (ժպտում է): Հարմար ձեւ, էկրանի կատարյալ չափս, նկարահանման որակի մասին ընդհանրապես լռում եմ: iPhone-ը հաստատ թոփային գաջեթ է: Այն շատ է հեշտացնում կյանքը եւ նույնիսկ կարող է փոխարինել այլ ժամանակակից սարքերի: Օրինակ, բարձրախոսների հզոր ձայնի շնորհիվ կարելի է ստանալ շարժական բարձրախոսի էֆեկտ, թեպետ դա պարզապես հեռախոս է:

- Եվ վերջում, երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ Ձեր iPhone-ը չեք փոխի այլ գաջեթի հետ:

- «Կինոնկարահանման» ռեժիմ, «Գիշերային նկարահանման» ռեժիմ, մոնտաժի հավելվածների մեծ ընտրություն App Store-ում, վառ ու հագեցած XDR էկրան եւ, իհարկե, հզոր տեսախցիկ: Շատ դժվար է ընտրել, այդ պատճառով թող լինի հինգ (ժպտում է): Այս գործիքները, իսկապես, շատ են օգնում կոնտենտ ստեղծելիս: Ռեժիմների շնորհիվ դու կարող ես հանգիստ նկարահանել բացարձակապես ցանկացած պայմաններում, հավելվածները տալիս են մեծ հնարավորություններ մոնտաժի եւ կոնտենտի բազմազանության համար, իսկ էկրանն օպտիմալ է իր չափսերով, հյութեղ փոխանցում է այս աշխարհի գույների ողջ պայծառությունը, ինչի շնորհիվ ստանում ես աչք շոյող պատկերներ:


Ցանկացած iPhone կարելի է գնել 0-0-0 ակցիայով՝ առաջին 12 ամսվա համար (0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք եւ 0% սպասարկման վճար): Առաջարկը գործում է մինչեւ հունիսի 30-ը՝ iSpace-ում, որը Apple Premium Reseller կարգավիճակի արժանացած ընկերությունն է Հայաստանում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW