×


«Վերջին շրջանում թեւաթափ վիճակում էի, բայց գեղեցիկ երգ ծնվեց». Աննա Խաչատրյան

Աննա Խաչատրյանը նոր երգ ունի, որը կտրուկ տարբերվում է մինչ այս նրա երգացանկում եղած ստեղծագործություններից: Սիրո մասին այս անգամ երգչուհին երգում է անգլերեն:  «Tonight» («Այս գիշեր») երգի խոսքերն ինքն է գրել, իսկ Շուշան Սարգսյանը երաժշտության հեղինակն է։



«Վերջին շրջանում թեւաթափ վիճակում էի, բայց Շուշանը որոշեց իր ձեռքերի մեջ վերցնել ամեն ինչ։ Բավական տանջեց ինձ մինչեւ տեքստը գրեցի, նույնիսկ ընթացքում երաժշտությունը փոխում էր։ Արդյունքում երգը ծնվեց բուռն ստեղծագործական միջավայրում»,- BRAVO.am-ին պատմել է Աննան։

Երգչուհին խոստովանում է՝ առաջին անգամ է, որ գոհ է իր աշխատանքից. «Երգը  գրվել ու գործիքավորվել է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Մանրակրկիտ աշխատանք է։ Հարություն Սարոյանի մոնտաժի արդյունքում վերջնական տարբերակը շատ գեղեցիկ է ստացվել»։

Մեր հարցին՝ հնարավոր է, որ այս երգով ներկայանա միջազգային մրցույթներում, պատասխանել է. «Ցավոք, այսօր անցկացվող մրցույթներն ունեն տարիքային սահմանափակում, իսկ ես արդեն մեծ եմ»։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW