Դերասաններ Ռամի Մալեքն ու Լյուսի Բոյնթոնը 5 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Լուրերն այն մասին, որ նրանք էլ միասին չեն, վաղուց են տարածվել: 42-ամյա Մալեքն ու 29-ամյա Բոյնթոնը միասին որեւէ միջոցառման ներկա չեն եղել այս տարվա փետրվարին կայացած BAFTA-ից հետո:
էմմա Կորինը եւ Ռամի Մալեքը
Նախորդ հանգստյան օրերին օսկարակիր դերասանը Լոնդոնում հետեւել է Ուիմբլդոնին, եւ լուսանկարներում երեւում է, թե որքան ջերմ է զրուցում 27-ամյա էմմա Կորինի հետ, որը «Թագը» սերիալի 4-րդ եթերաշրջանում մարմնավորել է արքայադուստր Դիանային: Մինչ այդ նրանց միասին նկատել էին նաեւ Բրյուս Սփրինգսթինի համերգին:
Բոյնթոնը միջոցառումներին միայնակ է լինում, նա եւս հետեւել է Ուիմբլդոնի հանդիպումներին:
Ռամի Մալեքը եւ Լյուսի Բոյնթոնը
Daily Mail-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ Մալեքը շատ փակ մարդ է. «Նա երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին: Արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են պտտվում, որ նա ու Լյուսին բաժանվել են»:
Մալեքն ու Բոյնթոնն ամենագեղեցիկ զույգերից էին ու ամենուր անբաժան էին: Նրանք ծանոթացել են 2018 թվականին՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆրեդի Մերկուրիի դերի համար Մալեքն 2019-ին «Օսկար» է ստացել ու իր խոսքում նաեւ Բոյնթոնին սեր խոստովանել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: