Ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի (NFL) ամենատիտղոսակիր խաղացող Թոմ Բրեդին եւ սուպերմոդել Իրինա Շեյքը հանդիպում են, այս մասին հայտնում է The New York Post-ը:
Թերթի տվյալներով՝ 37-ամյա Շեյքը գիշերել է 45-ամյա ֆուտբոլիստի տանը: Պապարացիներին անգամ հաջողվել է նրանց լուսանկարել ավտոմեքենայում:
Իրինա Շեյքը եւ Թոմ Բրեդին
TMZ-ի տեղեկություններով էլ նրանք ծանոթացել են մայիսին՝ Սարդինիայում ընդհանուր ծանոթների հարսանիքին: Լուրեր են շրջանառվում, որ սիրավեպը Բրեդիի նախկին կնոջ՝ սուպերմոդել Ժիզել Բունդհենի սրտով չէ: Նրանք ամուսնալուծվել են 2022 թվականին՝ 13 տարվա համատեղ կյանքից հետո: Բրեդիի նոր սիրավեպի մասին Բունդհենն իմացել է հուլիսի 20-ին՝ իր 43-ամյակը նշելուց անմիջապես հետո:
Թոմ Բրեդին եւ Ժիզել Բունդհենը
Իրինան եւ Ժիզելն ընկերուհիներ չեն, բայց հաճախ են մասնակցել միեւնույն ցուցադրություններին:
Daily Mail-ին Թոմի ընկերներից մեկը հայտնել է, որ ֆուտբոլիստը լուրջ է տրամադրված ու անգամ մտադիր է Շեյքին ծանոթացնել իր երեխաների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: