BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 147 հիշատակում,
• Իվետա Մուկուչյան՝ 66 հիշատակում,
• Գարիկ Պապոյան ՝ 51 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հուլիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է:
Ֆիլիպ Կիրկորովը նախորդ ամիս Երեւանում գտնվելիս այցելել է Սիրուշոյի «Pregomesh» զարդերի խանութ-սրահ, որտեղ էլ երգչուհու կողմից նվեր է ստացել արծաթե կախազարդ:
Հուլիսի 16-ին Սիրուշոն Տավուշի մարզի Կողբ գյուղում մասնակցել է Վարդավառին նվիրված երաժշտական փառատոնի, որտեղից լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհին այցելել է նաեւ Լոռու մարզ, պատմել, որ առաջին անգամ է Հաղպատում եւ անսահման ոգեշնչված է:
«Ալավերդիի բնությունը մեզ մտքերով տանում էր Արցախ... Ամեն ամառ ընտանիքներով ու ընկերներով մեկնում էինք Արցախ. այնտեղ ենք անցկացրել մեր ամենաանմոռանալի օրերից...»,- գրել է Սիրուշոն:
Երկրորդ հորիզոնականում Իվետա Մուկուչյանն է: Երգչուհին նախորդ ամիս հանգստացել է Իբիցայում եւ Կիպրոսում, այնուհետեւ Վանաձորում երաժշտական փառատոնի է մասնակցել:
Посмотреть эту публикацию в Instagram
Իվետան տեսաուղերձով բարձրաձայնել է նաեւ Արցախում ստեղծված աղետի մասին: Նա տեսաուղերձով դիմել է ՅՈւՆԻՍԵՖ-ին եւ միջազգային այլ կառույցների Արցախին օգնելու խնդրանքով:
Գարիկ Պապոյանը երրորդ հորիզոնականում է: Նա եւս միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է Արցախում արդեն 8 ամիս շարունակ Ադրբեջանի շրջափակման հետեւանքով տիրող հումանիտար աղետի մասին ու կոչ արել քայլերի դիմել:
«Ողջույն միջազգային կազմակերպություններ, հավանաբար, արդեն հոգնել ենք, որ ձեզ աշխարհի հայերը նշում են Ինստագրամի տարբեր հրապարակումներում: Ներողություն եմ խնդրում, որ ձեզ դիմում ենք այն հարցերով, որոնց լուծման համար ստեղծվել եք», - ասել է Պապոյանը:
Հուլիսի վերջին Գարիկը Սոնա Ռուբենյանի հետ պրեմիերայով հանդես եկավ. նրանք «Ով սիրուն, սիրուն» երգը ներկայացրին նոր մեկնաբանությամբ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: