×


25 տարեկանում մահացել է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդը

25 տարեկան հասակում մահացել է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդը: Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ, գրում է Variety-ն:

Ընտանիքի հայտարարության մեջ նշված է, որ նա շատ ծանր է տարել մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացած հոր մահը: Վերջին շրջանում Կլաուդը նաեւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:

Դերասանի մարմինը հուլիսի 31-ին Օքլենդի տանը հայտնաբերել է մայրը: Նա շտապ օգնություն է կանչել՝ հայտնելով չափից շատ թմրանյութեր օգտագործելու հավանականության մասին: Ըստ լրատվամիջոցի, հոր թաղման արարողությունից հետո Կլաուդը մտերիմներին հայտնել է ինքնասպանություն գործելու մտքերի մասին:


«Ծանր սրտով հայտնում ենք, որ հրաժեշտ ենք տվել անհավանական մարդու, նա յուրահատուկ էր շատ առումներով: Նախորդ շաբաթ կորցրեց հորն ու շատ ծանր տարավ այդ փաստը: Միակ մխիթարությունն այն է, որ Անգուսը միացել է հորը, որը նրա լավագույն ընկերն էր: Անգուսը բացահայտ խոսել է իր հոգեկան խնդիրների մասին, եւ հույս ունենք, որ նրա մահը մյուսների համար հիշեցում կլինի, որ միայնակ չեն ու իրենց խնդիրները պետք է հաղթահարեն մտերիմների օգնությամբ»,- նշված է դերասանի ընտանիքի տարածած հայտարարության մեջ:

Անգուս Կլաուդը կարիերան սկսել է 2019 թվականին «Էյֆորիա» սերիալից, նկարահանվել է նաեւ «Հյուսիսային հոլիվուդ» (2021) եւ «Գիծը» (2023) ֆիլմերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW