×


Քայլի Ջեններն ու Տիմոտի Շալամեն բաժանվել են

Հայտնի է դարձել Քայլի Ջենների ու Տիմոտի Շալամեի բաժանման մասին, նրանք հանդիպել են 7 ամիս:

Aceshowbiz-ը գրում է, որ դերասանը Ջենների հետ հանդիպել է փիառի համար, որպեսզի իր մասնակցությամբ «Վիլլի Վոնկա» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը մեծանա:

Մինչդեռ Քայլիի մայրը՝ Քրիս Ջենները հայտնել է, որ խիտ գրաֆիկի պատճառով նրանք ժամանակ չեն ունեցել շարունակել հարաբերությունները: Ընկերները նշում են, որ Քայլին իրեն շատ հանգիստ է պահում:
 
«Թեեւ ցույց չի տալիս, որ իր համար բարդ է, բայց մենք գիտենք, թե որքան ցավալի է տանում բաժանումը: Տիմոտին առաջինն էր, որի հետ նա Թեւիս Սքոթից բաժանվելուց հետո ժամանակ էր անցկացնում: Նրան անգամ իր ընտանիքի հետ է ծանոթացրել»,- պատմել է անանուն աղբյուրը:

Ջեններն ու Շալամեն սկսել են հանդիպել այս տարվա հունվարին, նրանք Ասպենում միասին են նշել Ամանորը:

Կարդալ ավելին

Quality Sign BW