Օգոստոսի 5-6-ին արդեն 7-րդ անգամ Սեւանի քաղաքային թիվ 1 լողափում տեղի կունենա «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը՝ Sevan Fest-ը, որն իր շուրջը կհավաքի երաժշտական խմբեր և հանդիսատես աշխարհի տարբեր ծայրերից:
Փառատոնային երկու օրերի ընթացքում կներկայանան 17 երաժշտական խմբեր Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեցարիայից, Ռուսաստանից, Բուրիկնա Ֆասոյից: Այս տարի փառատոնի երաժշտական թեմաներն են ռոքը և ֆոլկ-ռոքը: Օգոստոսի 6-ին փառատոնի համերգային ծրագիրը կեզրափակի ԼԱՎ ԷԼԻ խումբը:
Միջոցառման մանրամասները հասանելի են փառատոնի պաշտոնական կայքում։


×
2,140





