Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան համերգի համար կառավարությունը 2 մլրդ 318 մլն 596 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար) կհատկացնի։
Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերում։
Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանում, միջազգային ասպարեզում բարձրացնել երկրի ճանաչելիությունը եւ զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Նախատեսում է, որ համերգին ներկա կլինի 20-25 հազար երկրպագու, ինչը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը եւ դեպի Հայաստան ֆինանսական հոսքերը:
Կառավարության տրամադրած գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը:
Համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:


×
3,684






