Երգչուհի Մադոննան վերսկսել է իր համաշխարհային շրջագայության փորձերը, որը հետաձգվել էր նրա հոսպիտալացման պատճառով։ 64-ամյա երգչուհու հարազատների խոսքով՝ հենց ինտենսիվ նախապատրաստման պատճառով էր Մադոննան հայտնվել հիվանդանոցում՝ նա օրական մինչեւ 12 ժամ հատկացրել է փորձերին։
«Նա դեռ վերականգնվում է, սակայն արդեն վերադարձել է փորձերին»,- գրում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Մադոննան
Ըստ աղբյուրների՝ նա տուրնեի նախապատրաստման համար մի քանի հարթակ է վարձել: «Նա վարձել է ոչ միայն Նյու Յորքի Կոլիզեումը, այլեւ եւս մեկ վայր Լոնդոնում՝ գլխավոր փորձերի վերջին շաբաթվա համար»,- ասել է ինսայդերը։


×
2,744





