×


Կկայանա Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը

Օգոստոսի 22-ին, ժամը ժամը 18։00-ին,  Հայաստանի նկարիչների միության դահլիճում կկայանա անվանի նկարիչ Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը։

Տիգրան Թոքմաջյանը (1923-2004) ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), ապրել և ստեղծագործել է Երևանում։ 1985թ. ստացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Նրա բնանկարները, պատմական և կենցաղային ֆիգուրատիվ կտավները, մեծածավալ բազմաֆիգուր որմնանկարները կարևոր տեղ են զբաղեցնում 20-րդ դարի հայ կերպարվեստում։

Նկարչի կենսահաստատ ստեղծագործությունների կենտրոնում հայ մարդն է և նրա ինքնությունը կերտող տարրերը՝ հայ ազգի պատմության կարևվոր, ճակատագրական իրադարձությունները, մշակույթի կարևորագույն գործիչները՝ իրենց թողած ժառանգությամբ և բնությունը՝ այն միջավայրը, ուր ապրում և արարում է հայ մարդը։


Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործությունները պահվում են ՀՀ Ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վեհարանում, Հայաստանի Նկարիչների Միության պահոցում, Պետական և մասնավոր այլ հավաքածուներում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում և այլուր:

Երեւան ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 29-ը, որից հետո կտեղափոխվի նկարչի ծննդավայր Գյումրի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահ, որտեղ կգործի սեպտեմբերի 2-ից 12-ը։

Կարդալ ավելին

Quality Sign BW