×


Սերժ Թանկյանը կոչ է արել Imagine Dragons խմբին չեղարկել Բաքվում կայանալիք համերգը

Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը կոչ է արել Imagine Dragons խմբին չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները:

Երաժիշտը հայտնել է, որ պատասխան չի ստացել այդ խմբից։ Իր գրառմանը Թանկյանը կցել է Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020-ին Բաքվի սանձազերծած պատերազմը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։

Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։

Կարդալ ավելին

Quality Sign BW