Սարո Թովմասյանի «Գոհար ես» հեղինակային երգն այս ամռան ամենահիթային ու տրամադրող կատարումներից մեկն է դարձել, որի տեսահոլովակը երգչի յութուբյան ալիքում հասցրել է մեկուկես միլիոնից ավելի դիտում գրանցել կարճ ժամանակում։ Պարային ռիթմերով աչքի ընկնող երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքը՝ Սարոն է, եւ կարելի է նկատել՝ հենց դրա շնորհիվ էլ նոր գործն այդքան անկեղծ է ստացվել եւ սիրվել է:
Սարոն այն քիչ հայ արտիստներից է, որի յութուբյան էջն այդքան հավանումներ ու այցելություններ ունի։ Նրա պաշտոնական ալիքն այս պահին ավելի քան 173 հազար բաժանորդ ունի եւ 146 միլիոնից ավելի դիտումներ։ Սա իսկապես մեծ հաջողություն է հայալեզու լսարանի համար։
Սարո Թովմասյանը
Երգիչը նույնքան ակտիվորեն էլ վարում է իր ինստագրամյան էջը՝ բլոգի ձեւաչափով կիսվելով առօրյայի հետաքրքիր դրվագներով, սպորտային ակտիվ կենսակերպով՝ այդ ամենը համեմելով իրեն բնորոշ հումորով ու ինտերակտիվ շփումներով հետեւորդների, գործընկերների հետ։
Սարո Թովմասյանը
Իհարկե, Սարոյի ակտիվությունը միայն առցանց հարթակներում չէ։ Կատարողական բարձր վարպետությամբ աչքի ընկնող երգչին հաճախ կարելի է լսել տարբեր համերգներին ու միջոցառումներին։ Վերջին մեծ մենահամերգը, օրինակ, Մոսկվայում էր՝ մայիսի 13-ին։ Սակայն եթե խոսելու լինենք արտերկրում կազմակերպվող համերգներից, ապա պիտի ընդգծենք, որ դրանք ավելի հաճախ լինում են Միացյալ Նահանգներում, որտեղ երգչին սիրում ու սպասում են բազմաթիվ հայ երաժշտասերներ։ BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում Սարոն պատմել էր այդ համերգների մասին եւ նշել, որ առաջիկայում նոր հանդիպումներ են սպասվում Հայաստանում ու արտասահմանում բնակվող հանդիսատեսի հետ։
Սարո Թովմասյանը
Մեր նոր զրույցում էլ պրոդյուսեր Արմին Մովսիսյանն ասաց, որ եկող տարի ԱՄՆ-ում նոր մենահամերգ է նախատեսվում, որի ժամանակ կհնչեն Սարոյի ինչպես հին ու սիրված հիթերը, այնպես էլ նոր կատարումներ, կլինեն հետաքրքիր անակնկալներ։ Այդ մասին մյուս մանրամասները կներկայացնեն շուտով։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Սարո Թովմասյանի անձնական արխիվից
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: