×


Նարինե Սուլթանյանի իտալական արձակուրդն ու դստեր 16-ամյակը

Հաղորդավար, դերասան Նարինե Սուլթանյանը կիսվել է ընտանեկան հանգստի լուսանկարներով: Նրանք Իտալիայի հարավում այցելել են Ալբերոբելլո եւ Մատերա, ինչպես նաեւ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Մոնոպոլի եւ Բարի քաղաքները:

Ուղեւորության ընթացքում հոբելյան նշելու առիթ են ունեցել. Սուլթանյանի դուստրը՝ Միլան, օգոստոսի 5-ին դարձել է 16 տարեկան:   


Դեռ տարիներ առաջ Նարինեն BRAVO.am-ին պատմել էր գեղեցիկ աղջնակի մասին՝ նշելով, որ երեխան ծնվել է Լոս Անջելեսում, Միլա անունն էլ ինքն է ընտրել, իսկ ամուսինը՝ համաձայնել:


«Հունարենից թարգմանաբար նշանակում է խնձոր (հոգնակի թվով), նաեւ այլ իմաստ ունի` քնքուշ, նրբագեղ: Հնչողությամբ ինձ դուր է գալիս: Չէի ուզում Լյուդմիլա, Միլենա, Միլանա, այլ հենց՝ Միլա: Անիմաստ է երկար անուն ունենալ, եթե կարճ ձեւով են դիմում»,- ասել էր հաղորդավարուհին:

Լուսանկարները՝ Նարինե Սուլթանյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW