Լաս Վեգասում համերգի ժամանակ Ադելը կորցրել է գիտակցությունը: Երգչուհու խոսքով՝ թիկնապահները ստիպված են եղել նրան բարձրացնել գետնից այն բանից հետո, երբ մեջքի հատվածում ուժեղ ցավեր է ունեցել ու կուլիսներում ուշագնաց եղել:
«Նրանք ինձ գետնից են բարձրացրել, դրա համար էլ պատրաստվում եմ նստել ու մի քիչ հանգստանալ»,- համերգի ժամանակ ասել է 35-ամյա երգչուհին:
Նախորդ համերգներից մեկի ժամանակ էլ Ադելը խոսել էր իր ցավերի մասին. «Վերջին շրջանում դժվարությամբ եմ քայլում, քանի որ շատ ուժեղ ռադիկուլիտ ունեմ»:
Օգոստոսին երգչուհին երկրպագուներին պատմել էր, որ անսպասելի խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ որոշել է հրաժարվել սուրճի օգտագործումից: Կոֆեինից հրաժարվելու արդյունքում նաեւ միգրեն ու դողէրոցք ունի:
«Երկու օր շարունակ գլուխս պայթում էր, այնպիսի տպավորություն էր՝ ներսից սղոցում են: Սարսափելի էր»,- խոստովանել է նա:
Ադելը նշել է, որ կոֆեինից հրաժարվելն իր համար ավելի դժվար է, քան ծխելը կամ էլ խմելը թողնելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: