Սիլվա Հակոբյանն ու Գեւորգ Մկրտչյանը որոշել են զուգերգով հանդես գալ: «Թող էլի» երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին, իսկ մինչ այդ նոր համագործակցության մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել։
«Առաջարկը ստացել եմ Գեւորգից եւ մեծ սիրով համաձայնել եմ աշխատել նրա հետ»,- նշել է Սիլվան։
Սիլվա Հակոբյանը եւ Գեւորգ Մկրտչյանը
Երգի խոսքերի հեղինակը երգչուհու քույրն է՝ Մանե Հակոբյանը, երաժշտությունը գրել է Արման Անտոնյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Տիգրան Ավետիսյանը։
«Շատ լավ է անցել նկարահանումը, շատ ուրախ։ Թեման սերն է, թեթեւ երգ է, հուսով եմ՝ կսիրվի»,- ասել է երգչուհին եւ հավելել, որ հոլովակը հատուկ սյուժե չունի, իրենք էլ երեք կերպարով են հանդես եկել։
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Փափազյանի


×
2,832






