×


Տպավորիչ եւ զգացմունքային. հայտնի մեդիադեմքերի օրը՝ KARAS Wines գինեգործարանում

«Կարաս» գինիները, շարունակելով ավանդույթը, կրկին կազմակերպել էր «Ընկերների օր»։ Այս անգամ գինեգործարանում մարդիկ էին, ովքեր գործի բերումով իրար հետ ընկերություն են անում արդեն 25 տարուց ավելի։

«Կարաս» գինու շուրջ հավաքվել էին Արթուր Բախտամյանը, Արտակ Ալեքսանյանը, Մարկ Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը, Գոհար Մանուկյանը, Մանե Գրիգորյանը, Նարեկ Վանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Վահրամյանը՝ հայկական մեդիայի ավագ ու ժամանակակից սերունդը:


Հյուրերը նախ եւ առաջ շրջեցին գործարանում, ծանոթացան գինու ստեղծման գեղեցիկ ընթացքին։ Տպավորիչ բնությունը, խաղողի այգիների դիտակետը, «Կարաս» գինիների գլխավոր գինեգործ Գաբրիել Ռոխելի շատ զգացմունքային պատմությունը «Կարաս»-ի մասին ավելի թնդացրեց գինու բույրը։

Գաբրիելը պատմեց, թե ինչ ջանքերով եւ ինչպիսի սիրով դեռեւս 17 տարի առաջ գրեթե անապատում ստեղծվեցին այս դրախտային այգիները։ Իսկ ուրախալի նորությունն այն է, որ հայկական առաջատար «Կարաս» գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր «James Suckling»-ի չորս մրցանակի։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ գինեգործարանը հպարտորեն ընդունում է նոր մրցանակներ․ 93 միավոր՝ «Գրանդ Կարաս 2018»-ի, 91 միավոր՝ «Կարաս Ռեզերվ Բլենդ 2017»-ի, 90 միավոր՝ «Կարաս Արենի 2022»-ի եւ 90 միավոր՝ «Կարաս Կանգուն 2022»-ի համար։


«Հայկական գինեգործության 6200 տարվա իմաստնությունն այսօր աշխարհին է ներկայացնում հայկական արեւի ու խաղողի համը»,- նշեց գլխավոր գինեգործը:


Գիրքը, կիրքը, կինն ու գինին՝ այս անգամ ընկերների հավաքը կարելի է հենց այսպես վերնագրել։ Իսկ ի՞նչ ինտելեկտուալ զրույց առանց «Կարաս»-ի։ Հայտնի հյուրերը համտեսեցին «Կարաս»-ի տարբեր գինիներ՝ կարմիր, սպիտակ, ռոզե, փրփրուն։ Գաբրիել Ռոխելը պատմեց յուրաքանչյուր գինու առանձնահատկության մասին։ Ու ինչպես նշեցին հյուրերից շատերը, երբ հասկանում ես գինու ստեղծման պատմությունը, այլ կերպ ես ընկալում նաեւ նրա բույրն ու համը։


«Ընկերների օրը» նոր ավանդույթ է, որ փորձում է ձեւավորել «Կարաս»-ի երիտասարդ թիմը։ «Կարաս» գինիների վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ միջոցառումների այս շարքը գինու ստեղծարար ու մեկտեղող ուժի մասին է։


«Յուրաքանչյուր անգամ «Ընկերների օրը» փորձելու է հավաքել մարդկանց, ովքեր տիրապետում են իրար հետ կիսվելու արվեստին։ Արարատյան դաշտավայրում գտնվող ֆանտաստիկ խաղողի այգիներում եւ «Կարաս» գինիների ընկերակցությամբ զրույցները հետաքրքիր են, արդյունավետ ու նաեւ ստեղծարար։ Իսկ ով գիտի, թե քանի նոր համագործակցություն կծնվի այսպիսի գեղեցիկ հավաքներից հետո։ Կիսվել լավագույն էմոցիաներով այն վայրում, որտեղ իր վերածնունդն է ապրել հայկական նորագույն գինեգործությունը, շատ գեղեցիկ է»,- նշեց նա:

Հովեյանի խոսքով՝ «Կարասը» շարունակելու է ընկերների օրը դարձնել լեցուն, իմաստալից եւ գինով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW