Ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Նրա ու Մարիամ Հովսեփյանի ավագ դուստր Անուշն ամուսնացել է։
Արարողությունն աղմկոտ ու բազմամարդ է եղել. ներկա են եղել Գլումովի գործընկերներն ու ընկերները, բարեկամները եւ մտերիմները։ Ելույթ են ունեցել Ռազմիկ Ամյանը, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։
Գլումովը հարսանեկան նկար է հրապարակել եւ իրեն հատուկ հումորով գրել. «Մեր դուստրը մեկնում է հարսանեկան ուղեւորության ու չի տեսնում, թե որքան «հաջող» նկար է հայրիկն ընտրել հրապարակելու համար։ Երջանկություն, թեւեր, ուրախություն։ Անչափ եմ քեզ սիրում, իմ աղջիկ, իմ փոքրիկ, համով, պաշտելի, խելացի, գեղեցիկ, հայրիկի հպարտություն եւ ուրախություն»։
Այս տարի BRAVO.am-ին տված հարցազրույցում նա խոսել էր ընտանիքի ու դստեր նշանադրության մասին եւ հետեւյալն ասել. «Երբ տեսնում ես, որ երիտասարդներն իրար սիրում են ու երջանիկ են, եւ դա կյանքի շարունակությունն է, նրանց հետ ուրախանում ես: Կուզեի ունենալ մեծ՝ 8 հարկանի տուն, որ բոլորն իմ կողքին լինեն, 6 լողավազան, մեծ այգիներ, եղնիկներ լինեն, բայց այդպես չէ: Ուշ թե շուտ պետք է երեխաներին բաց թողնենք, ու կարեւոր է նրանց թեւեր տալ, ոչ թե դրանք կտրել: Դրանից հետո այլ երջանկություն կգա՝ պապիկ ու տատիկ կդառնանք»:
BRAVO.am
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: