×


Ոգեշնչված Հայաստանով՝ Nutella-ն թողարկել է սահմանափակ քանակով նոր տարաներ

Ոգեշնչված Հայաստանի բնությամբ, մարդկանցով, հայկական հացով եւ անհավանական համեղ թխվածքներով՝ Nutella®-ն ստեղծել է մի ամբողջ նախագիծ՝ նվիրված Հայաստանին եւ թողարկել սահմանափակ քանակով տարաներ Հայաստանի ոգեշնչող եւ հարազատ երեք տեսարժան վայրերի՝ Սեւանի, Ոսկեվազի եւ Սվարանցի պատկերներով։

«Nutella-ի համը հիանալի միախառնվում է Հայաստանի ոգու, բնապատկերների եւ ջերմ հյուրընկալության հետ: Պատկերացրեք՝ արթնանում եք Սեւանա լճի ափին թարմ ու տաք մատնաքաշի անուշ բույրից, որն այնքան կատարյալ է լրացնում շոկոլադի համը, իսկ Սեւանի մուգ կապույտը կտավ է դառնում ամեն կտորի հետ», - նշում են նախագծի հեղինակները:


Հավաքելով հավաքածուի տարաները՝ Nutella-ի սիրահարները կարող են մասնակցել բազմաթիվ նվերների խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը ճամփորդություն է Հայաստանի տեսարժան վայրերով։

«Գնացեք Սյունիք, վայելեք Հայաստանի հարավը, կանգ առեք եւ վայելեք բարձր ժայռերը, անանցանելի ձորերն ու խոր կիրճերը։ Ձեզ հետ վերցրեք ընկույզի համով շոկոլադի բրդուճ հայկական ավանդական լավաշով։ Պատկերացրեք ձեզ գեղատեսիլ Սվարանց կիրճի վրայով իջնող ճոպանուղու մեջ՝ Nutella-ով բրդուճը վայելելիս»,- նշվում է հաղորդագրությունում:


Nutella-ի համադրությունը նազուկի հետ ձեզ կտեղափոխի արկածների հաջորդ փուլ՝ Ոսկեվազ գյուղ՝ իր հուշարձաններով եւ Արագած լեռան ապշեցուցիչ տեսարաններով. «Համի, մշակույթի եւ տեսարժան վայրերի այս զարմանալի միաձուլումը մարմնավորում է Nutella-ի մոտեցումը կյանքին՝ փորձել վայելել յուրաքանչյուր կտոր, որտեղ էլ որ լինեք»:


Տարայի հետեւի մասում տեղ գտած QR կոդի միջոցով կարող եք անցնել նախագծի վեբ կայք, որտեղ կգտնեք տեսարժան վայրերի նկարագրություններ եւ թխվածքի բաղադրատոմսեր, որոնք հիանալի համադրվում են Nutella-ի հետ:

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին.

•    Գնեք սահմանափակ հավաքածուի տարաներով Nutella եւ ներբեռնեք ձեր կտրոնները մրցույթի կայքում՝ www.nutella-breakfast.am
•    Յուրաքանչյուր գրանցված կտրոն կմասնակցի խաղարկությանը շաբաթը մեկ անգամ։
•    Որքան շատ կտրոններ ներբեռնեք, այնքան ավելի կմեծանա մրցանակ շահելու հավանականությունը, իսկ գլխավորը մրցանակը Հայաստանի հետաքրքիր վայրերով ճամփորդություն է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW