Լյոկան(Վալերի Ղազարյան) հրաժարվել է հիփ-հոփի աստղ Սնուփ Դոգի երեւանյան համերգի բացման հատվածում իր ելույթից: Այս մասին արցախցի ռեփերը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Սնուփ Դոգի համերգին ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու»,- գրել է նա:
Համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:


×
6,577





