Սարգիս Ավետիսյանն Ինստագրամում կիսվել է Ստեփանակերտի հրապարակում 4 տարի առաջ տեղի ունեցած իր մենահամերգի կադրերով եւ խոստովանել, որ այնտեղ համերգ ունենալն իր համար երազանք էր:
«Այդ երազանքն ինձ երկար չսպասեցրեց. 2019 թվականին անհոգ ու ուրախ արցախցիներիս հետ անմոռանալի օր ունեցանք։ Թվում էր՝ կատարվեց եւս մի երազանք, բայց ընդամենը թվում էր…
Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այս կադրերին կնայեմ խոր ցավով եւ ափսոսանքով, ու այսուհետ մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը»,- գրել է երգիչը:


×
2,477





