×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 130 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 30 հիշատակում,

• Իննա Խոջամիրյան՝ 25 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հոկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Արցախի կորստից եւ մեր հայրենակիցների բռնի տեղահանությունից հետո շատերի համար հոկտեմբերը բարդ շրջան էր՝ ուղեկցվող ծանր ապրումներով:

Ինչպես շատերը, երգչուհին էլ, հետեւորդների հետ կիսվել է Արցախից արխիվային լուսանկարներով եւ տեսանյութերով: «Արցախի կարեւորությունը միշտ ենք հասկացել, միշտ դողացել ու գնահատել՝ գիտակցելով, թե ինչ գնով է ձեռք բերվել ու պահպանվել»,- գրել է նա:



Սիրուշոն հրապարակել է նաեւ իր եւ Անդրեի պարը Ստեփանակերտի հրապարակում՝ տեսանյութին կից գրելով. «Պահում եմ այս հուշերը, մինչեւ կվերադառնանք»:

Նա անդրադարձել է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարաձգելուն: Գրառումը տարածվեց լրատվամիջոցներում:

Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին լուսանկար է հրապարակել Գանձասար վանական համալիրից եւ գրել. «... իմ մոլորակը կործանեցին: Ես փորձում եմ հավաքվել, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Ոչ «փոքր քայլերի տեսությունն» է օգնում, ոչ էլ՝ գոռալը, լացելը, ոչինչը... Ինձ կասե՞ք՝ դուք ոնց եք հավաքվում: Ու ո՞ր մոլորակն եք կարգի բերում... Իմ մոլորակը վիրավոր է, շնչակտուր ու շատ մենակ։ Ես էլ...»։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)



Հոկտեմբերին նա ներկայացրեց «Կամուրջներ»-ի հերթական թողարկումը, որը նկարահանվել է հունիսին: Օգտատերերի դիտարկմանը, որ հիմա դրա ժամանակը չէր, Նազենին պատասխանել է. «Ինձ մի գրեք՝ «հիմա ժամանա՞կն է Դեւոյանների ընտանիքի կամ որեւէ ուրիշ արվեստագետի մասին խոսելու... Ես կուզեի նկարահանել Գրիգորի Խաչատուրովին ու իր հերոսական պատումները, բայց մարդուն բանտարկել են․ դե, ասեք՝ ում նկարեմ»:

Հոկտեմբերին եթեր հեռարձակվեց «Hotel Grand» սերիալի վերջին եթերաշրջանը, որում այս անգամ նկարահանվել են նաեւ Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանը: Պրոդյուսերը Իննա Խոջամիրյանն է, որն էլ երրորդ հորիզոնականում է:


«Որպես պրոդյուսեր՝ սա իմ առաջին նախագիծն է: Եթե չիմանաս, թե ինչ գործ է ու սկսես՝ անգրագիտություն է: Բայց երբ պատկերացում ունես ու, այնուամենայնիվ, համարձակվում ես, մեծ, անգնահատելի փորձ է», - BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է Խոջամիրյանը:

Դերասանուհին Ինստագրամում կիսվել է նաեւ Քարվաճառից արխիվային լուսանկարներով եւ գրել. «Մի ամբողջ 30 տարի մերն էր...»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW