×


Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը վաճառվել է 23,4 մլն դոլարով

Նյու Յորքի Christie’s համաշխարհային արվեստի շուկայի առաջատար աճուրդում ամերիկայահ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը վաճառվել է 23,4 միլիոն դոլարով:

Գորկին այս կտավը ստեղծել է 1946 թվականին՝ Կոնեկտիկուտում գտնվող իր արհեստանոցում տեղի ունեցած սարսափելի հրդեհից հետո, որի արդյունքում ոչնչացվել էին նրա 20 կտավները:


«Ածխացած սիրահարները I»-ը վաճառել է պրոդյուսեր Դեւիդ Գեֆենը. կտավը նրա հավաքածուում է եղել շուրջ 30 տարի:

Մինչ այս Գորկու նկարներից ամենաթանկը վաճառվել է «Բարի կեսօր, միսիս Լինքոլն» կտավը: 1944 թվականին արված աշխատանքի համար 2018 թվականին վճարել են 14 մլն դոլար:

Կարդալ ավելին

Quality Sign BW