×


«3 անչափահասի հոգնած մոր դեմք է». Ադրիանա Լիման պատասխանել է քննադատություններին

Մոդել Ադրիանա Լիման ամուսնու եւ երեխաների հետ օրեր առաջ Լոս Անջելեսում ներկա է եղել «Քաղցած խաղեր։ Բալլադ օձերի եւ երգող թռչունների մասին» ֆիլմի պրեմիերային:

42-ամյա մոդելի լուսանկարները համացանցում բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ են տվել: Օգտատերերը նշել են, որ վերջին շրջանում ոչ միայն նրա մարմինն է փոխվել, այլ նաեւ՝ դեմքը: Շատերի կարծիքով՝ նա ֆիլլերներ է օգտագործել, ինչի պատճառով դեմքը ձգվել է, իսկ աչքերը՝ սրվել:


Լիման ավելի վաղ զրույցներից մեկում խոստովանել էր, որ չի ձգտելու վերադարձնել իր մոդելային կազմվածքը: Հիմա էլ անդրադարձել է դեմքի փոփոխությանը վերաբերող խոսակցություններին:

«Այդպիսին է 3 շանն, մեկ դեռահաս, երկու անչափահաս դուստրերի եւ նոր քայլել սովորող մեկամյա ակտիվ տղայի հոգնած մոր դեմքը: Շնորհակալ եմ մտահոգությունների համար»,- գրել է մոդելն ու առանց դիմահարդարման լուսանկար հրապարակել:

Կարդալ ավելին

Quality Sign BW