Սոնա Ռուբենյանի առաջնեկը դարձել է մեկ տարեկան: Երգչուհին այդ առիթով անակնկալ է մատուցել հետեւորդներին, որոնք դեռեւս չէին տեսել, թե ինչպիսին է փոքրիկը:
Մարիի առաջին տարեդարձը ծնողները կազմակերպել են «Գտնված երազ» հայկական մուլտֆիլմի մոտիվներով, Սոնան էլ տարածել է տոնական լուսանկարները՝ գրելով.«Իմ մեկ տարեկան «գտնված երազը»»:
Արտերկրում գտնվող Գարիկ Պապոյանը շնորհավորել է իրեն հատուկ հումորով.«Երեխայի նվերը մնաց, դու գնացիր»: Երաժշտի կինը՝ Մարիաննա Վարդանյանն էլ գրել է.«Շնորհավոր, անհավանական սիրուն մարդուկ»:
Ավետ Բարսեղյանի շնորհավորանքը նույնպես տարբերվում է. «Մարի, ժառանգածդ լույսն ու գեղեցկությունդ չՄարի երբեք»:
«Սթորի»-ում Ռուբենյանը ցույց է տվել, որ 1-ամյակի օրը նաեւ փոքրիկի ատամհատիկն է եղել: Տեսնյութերից մեկն էլ նա այսպես է մեկնաբանել. «Դասական մանկական ծնունդ՝ մեկը լացում է, մյուսը չի հասկանում՝ ինչ է անում»:


×
6,098





