×


«Կիբերհանցագործները արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր». Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կիբերհարձակման է ենթարկվել:

Նա տեղեկացրել է, որ «երկու օր է՝ հաղորդագրություններ է ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր»:

«Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Քանի որ ես հրաժարվեցի որեւէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։

Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ՝ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:

Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ՝ հասկացա, որ, ցավոք, այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով եւ խոցելի:

Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբեր հարձակումը կօգնի բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են գումար աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ եւ օրինապաշտ մարդկանց»,- գրել է Թոփչյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին