×


Դեւա Կասելի անսովոր ֆոտոշարքն ու ծնողների խորհուրդները

Դերասաններ Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի դուստր Դեւան հայտնվել է Gen V ամսագրի շապիկին: 19-ամյա մոդելը պատմել է, թե ինչ նպատակներ է ցանկանում կյանքի կոչել մինչեւ 30 տարեկանը եւ ինչ է սովորել աստղային ծնողներից:

Դեւա Կասելը խոստովանել է՝ մանկուց է հետաքրքրված նորաձեւությամբ եւ լուսանկարչությամբ, բայց երբեք նպատակ չի ունեցել դերասանուհի դառնալ. նա կինոաշխարհում նորամուտը նշեց «Գեղեցիկ ամառ» ֆիլմով, իսկ շուտով Netflix-ով հեռարձակվելու է իր մասնակցությամբ «Ընձառյուծը» սերիալը:


«Փոքր տարիքում բոլորն ինձ հարցնում էին, թե արդյոք դերասանի մասնագիտությունը կընտրեմ, դրա համար էլ այդ միտքն ինձ վանում էր: Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի ավելի ու ավելի հետաքրքրվել կինեմատոգրաֆով: Իսկ ահա նորաձեւությունն իմ կիրքն է եղել միշտ. թերթում էի նորաձեւության մասին մայրիկիս գրքերը, որոնք մեր տանը բազմաթիվ էին: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, զգում էի՝ կուզեմ այդ ոլորտում աշխատել, բայց չէի պատկերացնում, որ այսքան կսիրեմ ու կկարողանամ նաեւ գումար վաստակել»,- ասել է Դեւան:


Իր ոչ երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է հայտնվել հեղինակավոր ամսագրերի շապիկներին ու մասնակցել Coperani, Dolce & Gabbana, Jacquemus եւ հայտնի այլ բրենդների ցուցադրություններին: Հիմա երկու բանի մասին է երազում. «Մինչեւ 30 տարեկանս նպատակ ունեմ հագուստի սեփական հավաքածու թողարկել եւ շրջագայել ամբողջ աշխարհով»:

Կյանքը պլանավորել, մեծ ծրագրեր կազմել եւ չվախենալ երազել նրան ծնողներից է փոխանցվել. «Ինձ սովորեցրել են միշտ առաջ նայել, ինքս ինձ պաշտպանել, բարի լինել ու չմոռանալ հրաշքի մասին: Էլի շատ բաներ եմ նրանցից քաղել, բայց կարեւորն այն է, որ ինձ սովորեցրել են հաղթահարել անսպասելի իրավիճակներն ու ապրել սեփական կանոններով՝ միեւնույն ժամանակ հարգելով մյուսներին ու պահպանելով շրջակա միջավայրը»:


2024-ին Դեւան ցանկանում է վարորդական իրավունք ստանալ, առաջին անգամ այցելել Ճապոնիա ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Ամանորը պլանավորում է անցկացնել Բրազիլիայում, որտեղ հիման բնակվում է նաեւ հայրը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW