×


Անի Խաչիկյան, Տաշ Սարգսյան, Ռուբեն Մուրադյան, Էրիկ Անթառանյան. «Կարաս»-ի ընկերների ցանկը համալրվում է

Մարդուն քիչ բան է պետք. պետք է, որ փնտրի ու գտնի։ Որ լինեն սկզբի համար՝ մի ընկեր, մի թշնամի։ Մարդուն քիչ բան է պետք, որ կածանը հեռու տանի, մայրը ողջ լինի, երկար ապրի։ Մարդուն քիչ բան է պետք՝ մի կյանք ու մի մոլորակ։ Հետո թող ընկերները շատանան ու գինին շատ լինի, որ լավ խոսքեր երկար ասվեն։ Իրականում սա շատ չէ։ Միգուցե մեծ չէ պարգեւը, բայց իսկապես, մարդուն շատ բան պետք չէ...

Նոյեմբերի 26-ին «Կարաս» գինեգործարանը, շարունակելով ավանդույթը, կազմակերպել էր արդեն իսկ երրորդ «Ընկերների օրը», այս անգամ՝ Գոհաբանության օրվա առթիվ։ Շատերը կասեն, թե Գոհաբանության օրը մեր տոնը չէ, բայց սա գեղեցիկ առիթ է շնորհակալություն հայտնելու համար, եւ Արարատյան դաշտավայրում գտնվող «Կարաս» գինեգործարանում այն նոր խորհուրդ առավ՝ համախմբելով ընկերներին գինու եւ երախտագիտության գաղափարի շուրջ։


Հյուրերն էին դերասաններ, դիզայներներ, լուսանկարիչներ, լրագրողներ։ Նազենի Հովհաննիսյանը, Ներսես Ավետիսյանը, Լիլիթ Յունի Ղազարյանն ու Սոֆի Մխեյանն արդեն երկրորդ անգամ են «Ընկերների օրվա» հյուրերը։ Մշտական հյուրերի եւ «Կարաս»-ի ընկերների ցանկը շուտով կհամալրվի նոր անուններով։ Ահա, Անի Խաչիկյանը, Նառան, Տաշ Սարգսյանը, Արտավազդ Եղիազարյանը, Ռուբեն Մուրադյանը, էրիկ Անթառանյանը, Նունե Խուրշուդյանը, Նարեկ Ամիրխանյանն առաջին անգամ էին «Կարաս»-ում։


«Ընկերների օրը» «Կարաս»-ի երիտասարդ թիմի համար գեղեցիկ նպատակ է գինու շուրջ հավաքել այն մարդկանց, ովքեր միասին կարող են դառնալ ստեղծարար ուժ: «Կարաս» գինիների վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ «Կարաս» գինեգործարանում հավաքվելն արդեն իսկ դառնում է ավանդույթ եւ յուրաքանչյուր այսպիսի հավաք շատ հզոր էներգիայով է զինում ներկաներին։ Վարդգեսը հավատում է, որ հենց այսպիսի օրերն են խթան դառնում ստեղծարար որեւէ գործի համար։


Այս նոր ավանդույթը գեղեցիկ միջոց է պատմելու մեր ընկերներին, «Կարաս» գինեսերներին եւ ընդհանրապես սպառողին «Կարաս»-ի իրական արժեքների մասին, որտեղ առաջին հերթին սերն է եւ երախտագիտությունը հայկական հողի հանդեպ եւ ապա վարպետությունը՝ ստեղծելու լավագույն հայկական գինին։

Խաղողի այգիներում աշուն է, գինեգործարանում՝ խաղաղ ու գինով լի։ «Կարաս» տանը՝ հյուրասեր ու ջերմ, «Կարաս»-ի մայրիկների ձեռքերով պատրաստված հայկական համեղ ուտեստներով լի ու գոհաբանության տոնի մեծ հնդկահավը ջեռոցում։ «Կարաս»-ի գլխավոր գինեգործ Գաբրիել Ռոխելն արգենտինական ու հայկական ավանդույթներն արդեն վաղուց խառնել է «Կարաս»-ում ու ստացել գինի, որի համը կենարար ուժ ունի։


«Հիմա գտնվում ենք մեր տանը՝ մեր «Կարաս» գինեգործարանում։ Սա այն տեղն է, որտեղ մենք իսկապես ազատ ենք ստեղծել հրաշալի գինիներ։ Մեր աշխատակիցները օր ու գիշեր մեծ ջանք են գործադրում, որպեսզի կարողանանք ստանալ լավագույն հայկական գինիները, իսկ «Կարաս»-ի գլխավոր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի գինեգործական քարտեզում։ Մեզ համար չափազանց կարեւոր է առաջնահերթություն տալ կայուն զարգացմանը, եւ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում հայկական հողին եւ ջրին, նրա տված ռեսուրսների ճիշտ օգտագործմանը»,- նշում է «Կարաս»-ի գլխավոր գինեգործ Գաբրիել Ռոխելը։


«Քեֆ անողի քեֆը չի պակսի»՝ ասում է Հովհաննես Թումանյանն ու ավելացնում. «Բանը մարդու սիրտն է»։ «Կարաս»-ի թիմը հյուրերին ներկայացրեց վերջերս շուկա դուրս եկած KEF by Karas կարմիր եւ սպիտակ գինիները, որոնց գաղափարն է գինու միջոցով փոխանցել ավանդական հայկական քեֆի ոգին։ Յուրահատուկ եւ ուշագրավ պիտակների վրա պատկերված է գինով եւ զանազան խորտիկներով լի խնջույքի սեղան, որի շուրջ հավաքված են հետաքրքիր կերպարներ, որոնցում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն եւ իր ընկերներին։


Հայկական ձմեռնամուտը «Կարաս» ջերմացնող գինով՝ էլ ինչ է պետք մարդուն։ Դե, երազին հասնելու համար՝ միգուցե նաեւ ճանապարհ դեպի աստղեր։ Հայկական գինեգործության 6200 տարվա իմաստնությունը, որն աշխարհին է ներկայանում հայկական արեւի ու խաղողի համով, այսօր ունի հնչեղ անուն՝ «Կարաս»։


Իսկապես, մարդուն շատ բան պետք չէ... միայն թե ինչ-որ տեղ նրան սպասեն։ Իսկ «Կարաս»-ում սպասում են մարդուն։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW