Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին Ֆեյսբուքի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում գեղեցիկ կարգավիճակում է: Մինչ հետեւորդները շտապել են թեթեւ հղիություն մաղթել, նա տեղեկացրել է, որ երեխան արդեն ծնվել է:
BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում 37-ամյա երգչուհին տեղեկացրեց, որ դուստրը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 21-ին. «Նրա անունն Էյվա է: Հրաշալի եմ զգում մայրիկի կարգավիճակում»:
Լուսանկարը՝ Կարեն Աղասյանի
Սոցցանցային իր էջում էլ նա հետեւյալն է գրել. «Յուրաքանչյուր կին թող զգա մայրության բերկրանքը: Նոր կյանքը, որը ծաղկում է քո սրտի ներքո, օգնում է աշխարհին նայել այլ լույսի ներքո: Դու ընդմիշտ փոխվում ես, անասելի օրհնվում եւ համակվում մեղմությամբ, որը միայն երեխան կարող է պարգեւել»:
Երկու տարի առաջ իր 35-ամյակի առթիվ մեր զրույցի ժամանակ Անի Քրիստին խոստովանել էր, որ մայրանալու որոշում է կայացրել. «Այն ամենն, ինչ խնդրել եմ տիրոջը, նա տվել է: Միակ բանը, որ դեռ չեմ խնդրել, բալիկն է: Արդեն սկսել եմ անհանգստացնել, որովհետեւ 35-ը բավական տարիք է մայրանալու համար: Արդեն շատ են ասում, որ ուշացնում եմ: Ուզում եմ՝ ճիշտ հասկանան. կան կանայք, ովքեր մայրանում են 45-ում, դա էլ հրաշալի է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: