Հայաստանի ուժեղագույն գեյմերները դեկտեմբերի 10-ից 16-ը մասնակցում էին «FC24 Samsung OLED» առաջնությանը, որն անցկացվում էր Կիբեռ արենայում՝ Samsung ընկերության հետ համագործակցությամբ։ 200 հոգի մասնակցել է երեք փուլով անցկացված մրցաշարին՝ լավագույնի կոչմանն արժանանալու համար, հաղթողին, որպես նվեր, տրվել է Samsung OLED հեռուստացույց։ Եզրափակիչ խաղին հետեւել է նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է թեժ պայքարի ընթացքը, ինչպես նաեւ զրուցել կազմակերպիչների ու մասնակիցների հետ։
«Այսքան մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է։ Մենք շատ ենք աշխատում ոլորտը զարգացնելու ուղղությամբ. տարեկան մոտ տասը մրցաշար ենք անցկացնում, եւ նկատելի է, որ թե՛ գեյմերների, թե՛ աջակիցների հետաքրքրությունը մեծանում է։ Շնորհակալ ենք Samsung ընկերությանը, որ որոշեցին համագործակցել մեզ հետ։ Ինչպես տեսնում եք, բոլորին դուր է գալիս հեռուստացույցի թե՛ որակը, թե՛ արագությունը»,- մեր զրույցում նկատեց Կիբեռ արենայի մենեջեր Դավիթ Արզումանյանը՝ նշելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կնպաստեն կիբեռսպորտի զարգացմանը Հայաստանում:
Կիբեռ արենայի մենեջեր Դավիթ Արզումանյանը
Մինչ եզրափակչի մասնակիցները տարված էին իրենց խաղով, հասցրինք զրուցել մրցաշարին մասնակցած այլ տղաների հետ՝ հետաքրքրվելով, թե նոր հեռուստացույցները որքանով են հարմար խաղեր խաղալու համար, եւ ինչով են դրանք գրավել իրենց։ Պարզվեց՝ Samsung OLED-ն աչքի է ընկնում հատկապես գույնի գերազանց վերարտադրմամբ ու կինոթատրոններին բնորոշ պրոֆեսիոնալ ձայնային էֆեկտներով: 144 Հց հաճախականության հետ մեկտեղ՝ Dolby Atmos ձայնը նրանց ամբողջությամբ ընկղմում է խաղի մեջ։
Samsung OLED խաղային տեխնոլոգիաների առանձնահատկությունների մասին խոսելիս պետք է հատկապես նշել միացնելիս առավելագույն արագությունը. այն ակնթարթորեն արձագանքում է ցանկացած հպման։ Բացի այդ, ունի բարձրակարգ սահունություն՝ առանց ուշացումների կամ ընդմիջումների, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին, խաղային վահանակ, որով կարելի է փոխել կարգավորումները մի քանի հպումով, ինչպես նաեւ HDMI 2.1-ով աշխատող ցանկացած 4 մուտքերից մի քանի խաղային կոնսուլներ միացնելու հնարավորություն։
Samsung OLED S90C-ի գլխավոր մրցանակակիր Պետրոս Աֆաջանյանը կիսվեց առաջնությունից ստացած իր տպավորություններով. «Բարդ մրցաշար էր: Ունեինք հզոր խաղացողներ, շնորհավորում եմ նաեւ եզրափակչում հայտնված արժանի մրցակցիս: Մրցանակս՝ Samsung OLED հեռուստացույցը, շատ առավելություններ ունի: Այս որակյալ հեռուստացույցով խաղն էլ ավելի տպավորիչ էր, իսկ գունային էֆեկտների մասին խոսք չկա: Բայց հաղթանակը, միանշանակ, իմ ջանքերի շնորհիվ էր»:
Հավելենք, որ Samsung OLED հեռուստացույցների մոդելային շարքը վաճառվում է ընկերության պաշտոնական գործընկերների խանութ-սրահներում։
Համաձայնեք՝ այս հեռուստացույցներն Ամանորին հրաշալի նվեր կարող են լինել ընտանիքի անդամների կամ ընկերների համար:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: