«Աշխարհին շատ սանտաներ են պետք»՝ վստահ են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունում, որն այս խորագրով էլ մեկնարկում է իր ամենամյա «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը։ Այս տարի՝ դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում քարավանը կշրջի մայրաքաղաքում եւ մարզերում՝ անցորդներին պարգեւելով ժպիտներ, ինչպես նաեւ կիսվելով Ամանորի հրաշքով։ Իհարկե, այսքանով չեն սահմանափակվում Կոկա-Կոլայի տոնական միջոցառումները, եւ այդ մասին ընկերության ներկայացուցիչները պատմել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ կիսվելով սպասվող նորություններով, ինչպես նաեւ ամփոփելով անցնող 2023 թվականը։
Հայաստանի օրինակը դիտարկվելու է որպես լավագույն փորձ
«Արդեն 104 տարի է՝ Կոկա-Կոլան ամբողջ աշխարհում օգնում է տարածել Ամանորի հրաշքը։ Հայաստանը ոչ միայն բացառություն չէ, այլ նաեւ լավ օրինակ է։ Մենք փորձում ենք կատարելագործվել թե՛ մեր արտադրանքով, թե՛ մեր մարքեթինգային արշավներով։ Այս օրերին մեկնարկել է «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով արշավը, որի գաղափարն է՝ ցանկացած մարդ կարող է լինել Սանտա եւ տարածել բարությունը՝ դառնալով այդ շղթայի մի մասը։ Նշեմ, որ վերջերս հյուրընկալել էինք Կոկա-Կոլա Հելլենիկ խմբի մեր գործընկերներին։ Վերջիններս Հայաստանի օրինակը դիտարկեցին որպես լավագույններից մեկը՝ հաշվի առնելով այն միջոցառումները, որ սկսվել ու շարունակվելու են այս Ամանորին։ Հուսամ՝ Հայաստանը նույնիսկ կարող է հաղթել Ամանորի իր ակտիվացումներով»,- ասաց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։
Եսայի Մելիք-Յոլչյանը
Բարեգործական նախաձեռնությանը կմասնակցի 2100 երեխա
Ընկերության տոնական արշավների անբաժան մասն են կազմում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանի» անակնկալ այցերը: Այս տարի քարավանի առաջին այցը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էր, որտեղ երեխաները դիտել են «Սանտայի նվերները» ներկայացումը, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ մասնակցել ինտերակտիվ խաղերի եւ ստացել նվերներ՝ «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի կողմից։ Այս տարվա տոնական բարեգործական նախաձեռնությանը մասնակից կլինի 2100 երեխա՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՕՍ մանկական գյուղեր» եւ «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամներից, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՈԱՐ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր սերունդ» եւ «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից։
Կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական կապերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանն իր խոսքում ընդգծեց՝ իրենց ընկերությունն իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված լայնածավալ գործունեություն, Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի։ Այդ գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել եւ աջակցել տասնյակ նախաձեռնությունների: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ շրջակա միջավայրի պահպանում, երիտասարդների զարգացում եւ համայնքների բարեկեցություն։
Էլինա Մարգարյանը
«Շատ կարեւորում ենք թափոնների կառավարումը։ Մենք վստահ ենք՝ թափոնների տեսակավորման մշակույթը կարեւոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման եւ թափոնների կառավարման համակարգի ձեւավորման համար։ «Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգի շրջանակում հիմնվելով նախորդ տարիների ծրագրին մասնակից դպրոցների դրական արձագանքի եւ արդյունքների վրա՝ այս տարի, ի լրումն նախորդ տարիներին միացած 120 դպրոցների, ծրագրում ներգրավել են Երեւանի եւս 30 հանրակրթական դպրոց, որտեղ տեղադրվել են տեսակավորման ամաններ, շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Ծրագրին մասնակցել է ավելի քան 1600 աշակերտ, եւ արդյունքում հավաքագրվել է մոտ 2000 կգ թափոն»,- նշեց Էլինա Մարգարյանը։
Խաղային լաբորատորիաներ՝ Երեւանում, Վանաձորում ու Գյումրիում
Ընկերության արտաքին կապերի հարցերով առաջնորդ Անահիտ Թունյանն էլ, շարունակելով կրթական ծրագրերի թեման, շեշտեց՝ մեծապես կարեւորում են կրթության եւ գիտության ոլորտում ներդրումները։ Ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագիրն, օրինակ, հնարավորություն է տալիս զարգացնել 16-30 տարեկան երիտասարդների կյանքի եւ բիզնես հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից եւ տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Այս տարի ծրագրին մասնակցել է 3000 երիտասարդ։ Դասընթացները հասանելի են youthtraining.am կայքում։
Անահիտ Թունյանը
«Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա»-ի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ջանքերով Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում բացվել են խաղային լաբորատորիաներ, որտեղ անցկացվող դասընթացների շնորհիվ 130-ից ավելի երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման եւ խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի եւ բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում եւ առաջխաղացում։ «Ամփոփելով տարին՝ վստահորեն կարող ենք ասել, որ նախաձեռնությունները լինելու են շարունակական՝ ընկերության ԿՍՊ տեսլականի եւ ծրագրերի շրջանակում ներգրավելով էլ ավելի շատ շահառուների եւ գործընկեր կազմակերպությունների»,- ասաց Անահիտ Թունյանը։
«Big Christmas Market with Coca-Cola»-ն՝ Համալիրում
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօրվանից անցկացվում է նաեւ «Big Christmas Market with Coca-Cola» ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը: Արդեն չորրորդ տարին իրականացվող միջոցառումը կտեւի 5 օր՝ դեկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ, ներկայացված կլինեն 300-ից ավելի կազմակերպություններ՝ իրենց առաջարկներով։ Այցելուները հնարավորություն կունենան շրջել գունեղ ու գեղեցիկ տաղավարներով, մասնակցել հագեցած ու աննախադեպ ծրագրերի, վարպետության դասերի, մեգա խաղարկությունների եւ շահել անակնկալ նվերներ։ «Big Christmas Market with Coca-Cola»-ի շրջանակում «Կոկա-Կոլա ամանորյա քարավան»-ի Սանտան կմասնակցի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համերգին, իսկ դեկտեմբերի 24-ին կմեկնարկի «Հայկ եւ Բել» ավանդապատման հիման վրա ինտերակտիվ ընթերցանությունների շարք երեխաների համար։
«Կոկա-Կոլա ընկերությունը եւս ներկայացված է իր ըմպելիքներով եւ նորարարական լուծումներով հագեցած տաղավարներով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ եւ կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, նրանց հնարավորություն տալ միջազգային որակի փորձառություն ունենալ, ինչպես նաեւ աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգեւելով մեր սպառողներին», - նշեց Եսայի Մելիք-Յոլչյանը։
Շարունակելով մեծ նախագծերն ու անակնկալ նորությունները
Ամփոփելով անցնող 2023 թվականը՝ Եսայի Մելիք-Յոլչյանը նկատեց, որ հագեցած, ձեռքբերումներով լի ու հաջողակ տարի է եղել իրենց ընկերության համար։ Առանձնացրեց հատկապես «Coca-Cola Music Fest»-ը, որն արդեն երկրորդ տարին էր անցկացվում՝ դառնալով ամենազանգվածային երաժշտական փառատոնը Հայաստանում:
«Քանի որ կարեւորում ենք հայ սպառողներին միջազգային որակի փառատոնների փորձառության հնարավորություն տալը, կարող ենք իսկապես հպարտանալ մեր այս նախագծով։ Ու շատ ենք կարեւորում նաեւ այն, որ սկսնակ արտիստների ու խմբերի եւս ներկայանալու հնարավորություն ենք տալիս փառատոնի շրջանակում. նրանցից շատերն առաջին անգամ էին այդպիսի բեմում ելույթ ունենում»,- նշեց նա:
Եսայի Մելիք-Յոլչյանը նաեւ ընդգծեց, որ եկող տարվա պլաններում էլ կա շարունակել մեծ նախագծերը, լինելու են նաեւ հետաքրքիր անակնկալներ՝ նոր նախաձեռնությունների տեսքով․ «Նոր ապրանքատեսակներ են լինելու, ինչպես նաեւ նոր համերի փաթեթներ, որ է՛լ ավելի հետաքրքիր ու բազմազան առաջարկներ ունենանք մեր սպառողների համար։ Բացի այդ, Ամանորը շուտ ենք պլանավորում. այս տարվա միջոցառումներն իրականացնելուց հետո արդեն սկսելու ենք հաջորդ Ամանորի պլանավորման գործընթացը»,- կեսկատակ եզրափակեց նա։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: