×


12 ամանորյա նվեր՝ WOW էֆեկտով

Տոներին ի՞նչ նվիրել հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին։ Այս հարցը, թերեւս, այսօր բոլորին է հուզում։ Ներկայացնում ենք ամանորյա 12 նվեր, որոնք հաճելիորեն կզարմացնեն եւ, վստահաբար, կուրախացնեն ստացողին։

Ճամփորդական դրամապանակ


COVID համավարակը ստիպել է նույնիսկ պասիվ հանգստի սիրահարներին կարոտել  ճանապարհորդություններն ու գործուղումները: Հետեւապես, հիմա շատերն են լրացնում բացթողածը։ Նորաոճ ճամփորդական դրամապանակը, որում կարելի է պահել անձնագիր, տոմսեր, բանկային քարտեր եւ տարբեր փաստաթղթեր, հիանալի նվեր կլինի նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել։

Կրեատիվ օրացույց


Սեղանի օրացույցն, առհասարակ, արդիական եւ օգտակար նվեր է, հատկապես, եթե խոսքը կրեատիվ «հավերժական» օրացույցի մասին է: Այն երկար տարիներ կկատարի իր գործառույթն ու կուրախացնի յուրահատուկ դիզայնով։ Կարող եք, օրինակ, ընտրել մագնիսական կամ պրոյեկցիոն օրացույց: Կան նաեւ դիզայներական լուծումներ, այդ թվում՝ նաեւ աշխարհահռչակ ստուդիաների կողմից արտադրված։

Գլինտվեյն պատրաստելու հավաքածու


Եթե անցկացվեր ամանորյա ըմպելիքի մրցույթ, ապա շամպայնի հետ կարող էր մրցել միայն գլինտվեյնը։ Ամբողջ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնավաճառներում գլինտվեյնը ավանդական հյուրասիրություն է եւ ձմեռային տոների խորհրդանիշներից մեկը: Այն նաեւ ինքնատիպ նվեր է։ Կարող եք ինքնուրույն հավաքել գլինտվեյն պատրաստելու հավաքածու՝ տոնական զամբյուղի մեջ ներառելով անհրաժեշտ բաղադրիչները, ինչպիսիք են, օրինակ՝ գինի, համեմունքներ, մեղր եւ այլն։ Կամ էլ կարող եք ձեռք բերել արդեն պատրաստի հավաքածու՝ տոնական փաթեթավորմամբ:

Սեղանի խելացի լամպ


Նման գաջեթն օգտակար կլինի բոլորին։ Այն կարող է փոխել լուսավորության  երանգները, աշխատել ըստ առաջադրված ռեժիմի, արձագանքել ձայնին եւ այլն։  Երեխաներին կուրախացնի գեղեցիկ լամպը՝ փայլող կենդանու կամ սիրելի մուլտհերոսի տեսքով, տարեց մարդիկ կգնահատեն լրացուցիչ մի շարք ֆունկցիաներով էլեգանտ լամպերը, օրինակ՝ հավելվածի միջոցով հեռվից միացնելու հնարավորությունը:

iPhone


Apple սմարթֆոնը, վստահաբար, կարող է հավակնել ամենացանկալի նվերի կոչմանը։ Հատկապես, երբ խոսքը վերջին տարբերակի՝ iPhone 15-ի մասին է: Բացի տեխնիկական գերազանց բնութագրերի, այս մոդելի առանձնահատկություններից է նաեւ կաղապարի աչք շոյող գույները, այդ թվում՝ նրբագեղ սեւը եւ թրենդային նուրբ վարդագույնը:

Հրաշալի նվեր կլինի նաեւ նախորդ մոդելը՝ iPhone 14-ը։ Մասնագետները վստահեցնում են՝ այն արդիական կլինի առնվազն մինչեւ 2027 թվականը։ Իսկ եթե փնտրում եք ավելի մատչելի, միաժամանակ երաշխավորված բարձրորակ նվեր, ուշադրություն դարձրեք iPhone 11-ին։

Պրոյեկտոր սմարթֆոնի համար


Փոքրիկ սարք, որով տանը հնարավոր է իրական կինոթատրոն ստեղծել, իսկ գրասենյակում՝ կազմակերպել տեսազանգերի հեռարձակում կամ կարեւոր շնորհանդեսների դիտում ամբողջ անձնակազմի համար։ Հետեւաբար, նման նվերը կսիրեն ոչ միայն ֆիլմերի սիրահարները։

iPad


Այսօր iPad-ները համարվում են ամենաարդյունավետ (այս առումով դրանք գերազանցում են շատ նոութբուքերի) եւ ինքնավար պլանշետները։ Իզուր չէ, որ դրանք նախընտրում են գրաֆիկական դիզայներները։

iPad 9-ը ամենահայտնի մոդելներից մեկն է՝ շնորհիվ իր գերազանց գին-որակ հարաբերակցության:

Տնային աստղադիտակ


Ինքնատիպ եւ հետաքրքիր նվեր, որը կարելի է նվիրել թե՛ կողակցին՝ ռոմանտիկ հաղորդագրության հետ, թե՛ անմիջական ղեկավարին, եթե բախտ է վիճակվել  դառնալու նրա «գաղտնի Սանտան» գրասենյակային նախատոնական վիճակախաղում: Բարեբախտաբար, աստղադիտակների ընտրությունը հսկայական է՝ մանկական մատչելի մոդելներից մինչեւ բավական լուրջ սարքեր, որոնցով կարելի է ուսումնասիրել տիեզերքը։

Շարժական մինի-տպիչ սարք


Նույնքան հետաքրքիր եւ զվարճալի է, որքան Polaroid-ի ակնթարթային լուսանկարները, բայց եւ ավելի ֆունկցիոնալ է: Սարք, որը հեշտությամբ կտեղավորվի գրպանում, կտպի ցանկացած լուսանկար հենց ձեր սմարթֆոնից: Իսկ որոշ մոդելներ թույլ են տալիս ավելացնել սթիքերներ, ֆիլտրեր, տեքստեր եւ նույնիսկ կոլաժներ պատրաստել։  Կախված նրանից, թե ում եք պատրաստվում նվեր անել, կարող եք ընտրել զվարճալի կենդանու տեսքով մինի տպիչ կամ միանգամայն լուրջ մոդել՝ հայտնի արտադրողի կողմից։

Անլար ականջակալներ


Օգտակար նվեր ինչպես մելոմանների, այնպես էլ նրանց համար, ում անհրաժեշտ է միշտ կապի մեջ լինել։ Որպեսզի չխճճվեք անլար ականջակալների բազմազանության մեջ, ավելի լավ է նախապատվությունը տալ բեսթսելերներին՝ 2-րդ սերնդի կամ 3-րդ սերնդի AirPods-ին։ Դրանք երաշխավորում են գերազանց հնչողություն, երկարատեւ աշխատանք՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության, կապի կայունություն եւ տվյալների արագ փոխանցում։ Եվ ամենակարեւորը, դրանք երկար եւ ժամանակատար կարգավորում չեն պահանջում՝ բավական է միայն հանել պատյանից եւ արդեն պատրաստ է օգտագործման։

Սմարթ թերմոս


Թերմոսն Ամանորի ավանդական նվերներից է։ Բայց «WOW» էֆեկտի համար խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել խելացի թերմոսներին։ Այս սարքերը ոչ միայն ցույց են տալիս ջրի ջերմաստիճանը սենսորային էկրանին, այլեւ կարող են ազդանշան տալ, որ ջրային պաշարը վերականգնելու ժամանակն է եւ նույնիսկ սինքրոնացնել սմարթֆոնի հետ, որպեսզի կարողանաք հետեւել ձեր խմած հեղուկի քանակին:

MacBook Air M1


Բարակ, թեթեւ եւ բոլորովին անաղմուկ նոութբուք, որի մասին երազում են շատերը։ Դրանով գրեթե ամեն ինչ կարելի է անել՝ այդ թվում նաեւ խաղալ բարդ գրաֆիկայով խաղեր, մոնտաժել պրոֆեսիոնալ տեսանյութեր։ Եվ այս ամենը մինչեւ 18 ժամ՝ առանց վերալիցքավորման: Եթե ցանկանում եք զարմացնել, ապա նման նվերն, անկասկած, կդառնա ամենահիշարժանը։

Հուսով ենք՝ օգնեցինք նվեր ընտրելու հարցում։
Մաղթում ենք հիշարժան տոներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW