Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ անկեղծ խոսել Սուրեն Փահլեւանյանի հետ հարաբերությունների, ընտանեկան նոր կարգավիճակի, ծնողների բաժանվելու, իր համարձակ կերպարների, բարձր հոնորարների եւ այլ թեմաների շուրջ։
«Սկզբում ոչինչ չկար»
Երբ սկսեցին խոսել իմ ու Սուրենի միության մասին, ոչինչ չկար, բացի ընկերական հարաբերություններից։ Դե, կարծում եմ՝ սիրահարվածություն կար, բայց հարաբերություններ չեն եղել։ Իսկ հետո արդեն ուզում էինք ինչ-որ չափով գաղտնի պահել։ Պատճառներից մեկը Սուրենի աղջիկն էր. չէի ուզում՝ ինչ-որ հաղորդումից միանգամից իմանար. հայրը պետք է նրան ասեր այդ մասին կամ մայրը։ Հետո արդեն ամեն ինչ նորմալ էր, հարթ էր։ Դե, արդեն մեծ երեխա է, Յանան էլ բավական արիստոկրատ կին է։
«Ես կապ չունեմ նրանց ամուսնալուծության հետ»
Նույնիսկ Յանան է իր հարցազրույցում շեշտել, որ ես ընդհանրապես կապ չունեմ այդ ամենի հետ։ Մենք այնքան գեղեցիկ ենք ծանոթացել։ Երբ ես ու Սուրենն ընկերացանք, մոտ մեկ տարի էր՝ իրենք բաժանված էին։ Եթե ես լինեի Սուրենի ընտանիքի քանդվելու պատճառը, ապա նրա ընտանիքը դժվար թե ինձ պաշտեր։ Խոսքը ոչ միայն ծնողների մասին է, այլեւ քույրերի, քրոջ երեխաների․․․ Իսկապես այնքան մեծ սեր եմ վայելում, որ մեկ-մեկ զարմանում եմ։
Սուրենի մասին սխալ կարծիքներ
Ես ու Սուրենը զագսով ամուսնացել ենք, բայց հարսանեկան արարողություն դեռ չի եղել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Միշտ պատկերացրել եմ, որ մեր հարսանիքը մեծ ու շքեղ է լինելու, դրա համար սպասում ենք ու չենք շտապում։
Երբեմն սխալ կարծիքներ եմ լսում Սուրենի մասին, այնպես եմ խղճում այդ մարդկանց։ Սուրենը կատարյալ է թե՛ որպես ամուսին, թե՛ որպես ընկեր։ Նախկինում էլի եմ խոսել իդեալական հարաբերություններից կամ տխրել եմ, որ դրանք ավարտվել են, բայց սա այն դեպքն է, երբ հետ եմ նայում, ասում եմ՝ «լո՞ւրջ, այն հարաբերություններն ինձ համար եղել են իդեալակա՞ն»։
Համարձակ լուսանկարների մասին
Շատ դժվար է։ Մեր հարաբերությունների սկզբում ավելի դժվար է եղել Սուրենի համար, մինչեւ կամաց-կամաց կարողացել է տարբերել գործն իրականությունից. իմ աշխատանքն է, կերպարը: Այժմ հենց նա է իմ մենեջերը, ու ես արդեն չեմ պատկերացնում ոչինչ՝ առանց նրա։
Միշտ ասել եմ՝ թող իմ արած ամենավատ բանը լինի համարձակ զգեստներով լուսանկարվելը։ Ընտրել եմ այն, ինչ սիրում եմ՝ դերասանի մասնագիտությունը։ Հայրս, այո, տեսնում է լուսանկարներս ու նորմալ է վերաբերվում։ Իմ պապան շատ առողջ մտածելակերպ ունի։ Ինձ հիմա լրիվ վստահում են մերոնք։
«Ծնողներս կարողացել են այնպես անել, որ մեր միջեւ թշնամանք չլինի»
Հիմա շատ լավ հարաբերություններ ունենք հորս հետ։ Միշտ շատ ադեկվատ եմ վերաբերվել ծնողներիս բաժանությանը։ Իմ հարազատ եղբայրն ավելի ծանր է տարել ու շատ է նեղվել այդ փաստից։ Ի դեպ, ունեմ եւս մի եղբայր ու քույր՝ հայրիկիս երկրորդ ամուսնությունից, ու այդ երեխաներին շատ սիրում եմ: Ծնողներս կարողացել են այնպես անել, որ մեր միջեւ թշնամանք չլինի. երեխաներն ի՞նչ մեղք ունեն։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: