×


Էվա Խաչատրյանի 33-ամյակի անակնկալ խնջույքի լուսանկարները

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն օրեր առաջ նշել է 33-ամյակը: Խոստովանում է, որ իր դեպքում փոխվում են միայն թվերը. հոգու պարզությունն ու անկեղծությունը ստիպում են հավերժ երիտասարդ մնալ։

BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ տարեդարձի առթիվ արարողությունն իր համար անակնկալ է եղել։ Միակ բանը, որ անփոփոխ է, ծննդյան օրը ներկայացում ունենալն է:


«Ուրախալի է ու տպավորիչ բեմում տոնելը. հանդիսատեսն ընկերներիս հետ շնորհավորում են ինձ։ Մեծ արարողություններ չեմ սիրում, բայց այս տարի համագործակցություն ունեի միջոցառումներ կազմակերպող մի ընկերության հետ, եւ իրենք առաջարկեցին, որպեսզի ես ոչինչ չիմանամ, բայց ունենամ շատ գեղեցիկ օր։ Հենց այդպես էլ եղավ»,- ասաց Էվան:

Նշել են Կամերայինի սրճարանում, այնուհետեւ՝ ակումբներից մեկում, իսկ «դրես-կոդը» սպիտակ հագուստն էր: Էվան անկեղծացավ՝ օրը հագեցած էր ծաղիկներով եւ շամպայնով։


«Միայն գիտեի, թե ինչ եմ հագնելու, ինչպիսին է լինելու տորթը։ Մնացած ամեն ինչ անակնկալ էր: Իրականում մարդու տարիքը որոշվում է նրա հոգու երիտասարդությամբ։ Ինչքան հասունանում ես, այդքան ավելի լավ ես կյանքը ճանաչում։ Ես դեռ ինձ 33 չեմ զգում եւ չեմ զգալու»,- նշեց դերասանուհին:

Նոր տարին Էվան կդիմավորի մայրիկի հետ. «Զանգով հայրիկիս ընտանիքի հետ էլ կնշենք։ Այս տարի որոշել էի, որ պետք է ունենամ շատ սիրուն ծառ, եւ այդպես էլ եղավ։ Միշտ չէր ստացվում տոնածառ տեղադրել, քանի որ արագ լուծում պահանջող խնդիրներ էին ի հայտ գալիս»:


Երազանքների մասին չի պատմում. «Մտավախություն ունեմ՝ այդ պարագայում դրանց ընթացքը կշեղվի: Նպատակներ կան, որոնք, վստահ եմ, կիրականանան։ Եթե դադարենք երազել, շատ կարեւոր բաներ կպակասեն մեր կյանքից»:

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները տրամադրել է Էվա Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW