×


Տիմոտի Շալամեն եւ Քայլի Ջենները սկսել են միասին ապրել

Քայլի Ջենների ու Տիմոտի Շալամեի հարաբերությունները, կարծես, ավելի են լրջանում: The Sun-ը հայտնում է, որ դերասանը սկսել է իրերը տեղափոխել Ջենների առանձնատուն:

«Երբ Տիմոտին Լոս Անջելեսում է լինում, բնակվում է Քայլիի հետ: Բայց նա այնքան գաղտնապահ է, որ անգամ քույրերն այդ մասին չգիտեն: Երկուսի խիտ գրաֆիկների դեպքում միասին ապրելն օգնում է միմյանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Այնքան են կարոտում իրար, երբ բաժանվում են, հատկապես վերջին շրջանում, քանի որ Շալամեն շրջագայում է»,- գրում է պարբերականը:


Շալամեն հիմա ակտիվորեն զբաղվում է «Վոնկա» ֆիլմի առաջխաղացմամբ, որում նկարահանվել է գլխավոր դերում: Իսկ Ջենները զբաղված է հագուստի սեփական բրենդի աշխատանքներով: Օրեր առաջ նրանք միասին ներկա են եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանն ու երեկոյի ամենաքննարկված զույգերից մեկը դարձել՝ համբուրվելով տեսախցիկների առջեւ:


Նշվում է նաեւ, որ Շալամեն արդեն ծանոթացել է Ջենների երեխաների՝ 5-ամյա Սթորմիի ու մեկամյա Էյրոմի հետ: «Նրանք պաշտում են Տիմոտիին: Քայլին միշտ ցանկացել է, որ իրեն սիրեն՝ ինչպիսին կա, ու նաեւ երեխաներին լավ վերաբերվեն: Տիմոտին երկու կետերին էլ համապատասխանում է, Քայլին այնքան ուրախ է, որ սկսել են պաշտոնապես հանդիպել ու ապրել միասին»,-ավելացրել է աղբյուրը:

Կարդալ ավելին

Quality Sign BW