Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է նորաձեւության շաբաթը, եւ առաջինն իր նոր հավաքածուն ներկայացրել է Schiaparelli նորաձեւության տունը: Ցուցադրությանը ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսը, Զենդեյան, Կարլա Բրունին, Նատալյա Վոդյանովան, Ռենատա Լիտվինովան եւ այլ հայտնիներ:
Իր երկար ատլասե կիսաշրջազգեստով լուսանկարիչների ուշադրությունը գրավել է դերասանուհի Զենդեյան, Լիտվինովան էլ առանձնացել է իր կարմիր պիջակով՝ պատված մրջյունի տեսքով հուլունքներով: Լոպեսի կերպարն ամենաքննարկվածն է դարձել. Դենիել Ռոզբերին հատուկ նրա համար ստեղծել է վարդի 7000 թերթիկներից վերարկու: Որպեսզի ծաղիկների թարմությունը պահպանվի, դրանց վրա շաքարաջուր են ցողել:
Schiaparelli-ի ստեղծագործական տնօրեն Դենիել Ռոզբերին գարնանային հավաքածուում ցույց է տվել իր պատկերացումներն ապագայի ու տեխնիկական առաջընթացի մասին: Նա ոգեշնչվել է ապրանքանիշի արխիվներից, նաեւ կենցաղային իրերից, որոնք մեզ շրջապատում են:
Ցուցադրության հյուրերին ամենից շատ զարմացրել եւ տպավորել է ռոբոտ-երեխան՝ ամբողջովին պատված Swarovski բյուրեղներով, որին գրկած էլ պոդիումով քայլել է մոդել Մեգի Մաուերը:
Եվս մեկ աչքի ընկնող զգեստ էլ դիզայները զարդարել է միկրոհամակարգերով, հաշվիչներով ու հեռախոսներով: Այն 1930-ականներին Էլզա Սկիապարելլիի ստեղծած կաշվե զգեստի նոր տարբերակն է: Պոդիում են բարձրացել նաեւ Իրինա Շեյքը, Կարլի Կլոսը, Նատաշա Պոլին եւ հանրահայտ այլ մոդելներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: