Ռիհաննան սիրելիի՝ A$AP Rocky-ի հետ այս օրերին Փարիզում է: Զույգը հետեւում է նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին: Երեկ էլ Ելիսեյան պալատ են այցելել ու հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նախագահի հետ հանդիպման առիթը դեռ հայտնի չէ, փոխարենը համացանցում բուռն քննարկվում է երգիչների տեսքը: Փորձարկումներ ու տարբերվող ոճ նախընտրող Ռիհաննան եւ A$AP Rocky-ն հանդիպմանը ներկայացել են իրենց ոչ այդքան բնորոշ հագուստով. ռեփերն անգամ փողկապ է կրել, իսկ երգչուհին՝ դասական կիսաշրջազգեստ:
Օգտատերերը հումորով են արձագանքել նրանց հագուկապին ու բավական զվարճալի մեկնաբանություններ գրել: Ռիհաննային համեմատել են ուսուցչուհու հետ, նաեւ նշել, որ այդքան շատ հագուստով նրան վաղուց չէին տեսել՝ ակնարկելով, որ հիմնականում կիսամերկ է ներկայանում հանրությանը:
Երգչուհին դեռ 2017-ին Twitter-ում դիմել էր Մակրոնին եւ կոչ արել աջակցել իր արշավը, որի նպատակը զարգացող երկրներում երեխաներին ու երիտասարդներին կրթություն ապահովելն է: Դրանից մեկ ամիս անց Մակրոնը Ռիհաննային ընդունել էր Ելիսեյան պալատում ու անձամբ քննարկել նախաձեռնությունը: 2018-ին երկուսն էլ Սենեգալում կայացած համաժողովի ժամանակ ելույթ էին ունեցել այդ թեմայով:
Ռիհաննան հաճախ է լինում Ֆրանսիայում, այս այցելության ժամանակ մասնակցել է Dior-ի նոր հավաքածուի ցուցադրությանը, ինչից հետո ընթրել է իր սիրելի Siena ռեստորանում:


×
3,202





