Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» 66-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: Ամերիկացի հայտնի երգչուհի Դաուն Ռիչարդը միջոցառմանը ներկայացել է հայազգի դիզայներ Խոսրով Մելքոնյանի հեղինակած զգեստով:
View this post on Instagram
«Խոսրովը ոգեշնչվել է Բոտիչելլիի «Վեներայի թագավորությունը» գեղանկարից ու ստեղծել «Ծառը» անվանումով այս հիասքանչ զգեստը: Իմ երաժշտական ճանապարհորդությունը սերմեր ցանելու եւ դրանց աճին հետեւելու մասին է: Անկախ արվեստագետի աճը ցույց տալու համար ենք ընտրել ծառը, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք ծաղկել այս ասպարեզում: Շնորհակալ եմ, Խոսրով, արվեստի այս հիանալի աշխատանքի համար»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին:
View this post on Instagram
Խոսրով Մելքոնյանը ծնվել եւ մեծացել է Լոս Անջելեսում, սովորել Լոնդոնի Նորաձեւության քոլեջում, իսկ սեփական «Խոսրով» ապրանքանիշը հիմնելիս հաստատվել Իտալիայում:
Խոսրով Մելքոնյանը
Դիզայները նշում է, որ իր ոճի հիմքում հայկական հարուստ մշակութային ժառանգության եւ ժամանակակից զգայունակության միաձուլումն է: Բրենդի տարբերանշանը հայատառ է:


×
5,396





