×


Թոմ Քրուզը սկսել է պաշտոնապես հանդիպել Էլսինա Խայրովայի հետ

61-ամյա Թոմ Քրուզն ու ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի դուստր, 36-ամյա Էլսինա Խայրովան պաշտոնապես միասին են: Daily Mail-ին հայտնի է դարձել, որ դերասանը հաճախ է գիշերում Խայրովայի լոնդոնյան բնակարանում, ինչպես նաեւ միասին տարբեր միջոցառումների են ներկա լինում: Օրինակ՝ նախորդ շաբաթ բարեգործական երեկոյի են մասնակցել, որին ներկա է եղել նաեւ արքայազն Ուիլյամը:

Անանուն աղբյուրի խոսքով՝ Էլսինայի ընկերներին հայտնի է, որ նրանք հանդիպում են, սակայն իրենց հարաբերությունների մասին չեն բարձրաձայնում. «Վերջին շաբաթների ընթացքում շատ են մտերմացել, բայց միասին չեն լուսանկարվում, քանի որ նպատակ ունեն ամեն ինչ փակ պահել»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Elsina Khayrova (@elsina_k)




Խայրովան մինչ այդ ամուսնացած է եղել գործարար Դմիտրի Ցվետկովի հետ: Ավելի վաղ Daily Mail-ի հետ զրույցում նշել է, որ ամուսնալուծությունը 150 մլն ֆունտ սթերլինգ է արժեցել: Այդ սկանդալային պատմությունը ժամանակին քննարկել են բրիտանական շատ լրատվամիջոցներ: Ցվետկովը նաեւ զգուշացրել է նախկին կնոջ սիրեցյալներին, որ Էլսինան սիրում է գեղեցիկ ու թանկ կյանք:


Թոմ Քրուզը հանդիպել է բազմաթիվ հայտնի կանանց հետ ու ամուսնացած եղել 3 անգամ. նրա նախկին կանայք են Միմի Ռոջերսը, Նիքոլ Քիդմանը եւ Քեթի Հոլմսը, որից 17-ամյա դուստր ունի: Իսկ Քիդմանի հետ նրանք երկու երեխա են որդեգրել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW