×


Այվազովսկու «Լուսնկա գիշերը» վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» նկարը Մոսկվայում կայացած աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով (մոտ 1 մլն դոլար): Կտավի նախնական գինը եղել է 100 մլն ռուբլի:

«Ինչպես եւ սպասվում էր, արվեստի սիրահարների շրջանում հատկապես մեծ ոգեւորություն է առաջացրել հավաքածուի ադամանդը՝ Կոստանդնուպոլսի աշտարակներով ծովանկարը, որը Այվազովսկին նկարել է 1878 թվականին»,- հայտնել են կազմակերպիչները:

Ընդհանուր առմամբ՝ աճուրդի ժամանակ վաճառվել են 235,6 մլն ռուբլու արժողությամբ արվեստի գործեր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW